ՀասարակությունՑեղասպանություն 100

Լավատեսությունը չկորցրած՝ Ցեղասպանության վկան

alisagevorgyan
2015 –ն աշխարհի համար առանձնացավ ամենատարբեր իրադարձություններով: Իսկ հայերիս համար տարվա գլխավոր իրադարձությունը ցեղասպանության 100-ամյակն էր, տարվա խորհրդանիշը՝ անմոռուկը, որն աշխարհի գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշել և հիշեցնել: Այս համատեքստում էր  նաև տարվա մեր գլխավոր կարգախոսը՝ «Հիշում ենք և պահանջում»: Ողջ տարվա ընթացքում այս կարգախոսի վերահաստատմանն էին ուղղված դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայության միասնական ջանքերը:  Տարելիցի շրջանակում իրականացվեցին տասնյակ միջոցառումներ՝ Հայաստանում ու Սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Դրանց  նպատակը զուտ մեր 100-ամյա ցավի մասին պատմելը չէր, այլ մեր լինելիության փաստագրումը: Մեր լինելիության ու ապրելու անսասան կամքի կենդանի վկայությունն է 103-ամյա Սիլվարդ Ատաջյանը՝ Մուսա լեռան հայտնի իրադարձությունների եզակի կենդանի վկաներից մեկը, որին և «Ռադիոլուրը» նվիրել իր տոնական ռեպորտաժը:

Back to top button