ԿարևորՔաղաքական

ՌԴ- ն օգտագործել է հնարավոր գործիքները՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Ռուսաստանն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն ցույց տալու համար, այդ թվում՝ նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակի հանդիպումները, ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարվա արդյունքներին նվիրված հաղորդագրության մեջ։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրավիճակի լույսի ներքո՝ Ռուսաստանն ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտության կողմերին միջնորդական աջակցություն տրամադրելու համար՝ գործի դնելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումները,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ -Համապատասխան նախաձեռնությունները մանրամասն քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլին Երեւան եւ հունիսին Բաքու այցի ժամանակ, ինչպես նաեւ քննարկվել են Հայաստանի (ապրիլ) եւ Ադրբեջանի (մայիս) ԱԳ նախարարների Մոսկվա պաշտոնական այցի ժամանակ»։

«Բելգրադում դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պատվիրակությունների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ղեկավարների հայտարարության մեջ կողմերին հաստատակամ կոչ է արել հաստաստել հակամարտության խաղաղ կարգավորման հավատարմությունը  եւ շարունակել եղած առաջարկների հիմքի վրա համընդհանուր կարգավորմանն ուղղված աշխատանքները»,- ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Back to top button