Տոնական այս օրերի եռուզեռի մեջ անգամ գիտակցենք ու ոչ մի վայրկյան չմոռանանք նրանց, ում շնորհիվ վայելում ենք այնքան թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը: Թող մեր բոլոր աղոթքներն ուղղված լենեն նրան, որպեսզի նոր տարում դավադիր ոչ մի գնդակ չընդհատի սահմանին կանգնած հայ զինվորի երազանքների թռիչքը: Հենց նրան է նվիրված «Ռադիոլուրի» այսօրվա ռեպորտաժը:
«Սահմանին կանգնած հայ զինվորը պիտի վստահ լինի, որ ինքը հայրենիք է պաշտպանում և ոչ թե հոգևոր անապատ: Նա նաև պիտի վստահ լինի, որ հաշմանդավ վիճակով էլ կարևոր ու պիտանի է լինելու իր ազգի համար»,-նախկին ազատամարտիկ, «Կարին» երգի, պարի ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր չափազանց կարևորում է հասարակաության ջերմ ու հոգատար վերաբերմունքն իր զորքի ու զինվորի նկատամամբ: Միաժամանակ ընդգծում, որ հանուն հողի ու հայրենիքի պատրաստ զինվորը դա մարդու տեսակ է, որը երբեք չի փոխվում ՝ պայմանավորված հանգամանքներով, լավ ու վատ ժամանակներով:
«Կռվում են, որովհետև հայրենիքն ունի դրա կարիքը, որովհետև դու կամ հայրենիքինն ես, կամ՝ չես»: Գինոսյանի համոզմամբ մեր գերխնդիրն այսօր քաղաքացի դաստիարակելն է, քաղաքացի, ոչ թե բնակիչ, որը պատրաստ է լքել տարածքը ցանկացած անհարմարության դեպքում: Նրանց թիվն այսօր մեզանում, ցավոք, քիչ չէ:
Ամեն օր խախտվող հրադադարի պայմաններում տղաներշը զոհվում են, բայց մեծաթիվ ոհմակի դեմ նրանք դարձյալ կանգնած են ամուր, ինքնավստահ: Իսկ այս օրերին անգամ տոնական եռուզեռի մեջ են: Սահմանին ևս ամանորը սպասված հյուր է: Նրա հետ են կապվում նոր տարվա երազանքները, որոնց դեմ մահն անզոր է, սահմանից այն կողմ կանգնած դավադիր թշնամին՝ գրեթե ոչինչ: Շարքային զինծառայող Սուրեն Սուքիասյանն այս տարի առաջին անգամ նոր տարին կդիմավորի բանակում:
Տոնական այս օրերի եռուզեռի մեջ անգամ գիտակցենք ու ոչ մի վայրկյան չմոռանանք նրանց ում շնորհիվ վայելում ենք այնքան թանկ գնով մեզ տրված խաղաղությունը: Ու թող նոր տարում դավադիր ոչ մի գնդակ չընդհատի սահմանին կանգնած հայ զինվորի նրանզ երազանքների թռիչքը: