Հասարակություն

Ճարտարապետները շենքերի սեյսմակայունության եւ դրանց բարձրացման մասին

lenabadeyan

Միայն 2015-ի ընթացքում շահագործման հանձնվեց չորս նորակառույց շենք, որոնք նախատեսված էին տարիներ շարունակ վթարային շենքերում ապրող բնակիչների համար: Պատասխանատու գերատեսչությունները նշում են, որ այսուհետ կարելի է լուծված համարել   2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Սակայն դեռեւս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնց թվում են տարբեր աստիճանի վթարայնության այլ շենքերի ամրացումն ու մյուս շենքերի  սեյսմակայության բարձրացումը:

 

Հակառակ տարածված կարիքի, թե վերջին տարիներին կառուցված նոր` «էլիտար» շենքերը հուսալի չեն, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բացահատում է հետեւյալը.  «Նոր կառուցված շենքերը կառուցվել են համաձայն նոր նորմերի, 9 բալի ֆոնով եւ շինարարական բավականին լավ արդյունքերով: Ընդհանուր առմամբ՝ քանի որ նրանք բոլորը միաձույլ երկաթ-բետոնից են, նրանք ավելի պահպանված են, ավելի հուսալի»:

Ըստ ճարտարապետի՝ ավելի վտանգավոր է նախկն բնակֆոնդը։ «Թամանյանական շրջանի ճարտարապետությունը կառուցված է  7 բալանոց հիմքի վրա: Ու չնայած հիմա իրենք են վտանգված, բայց ձեղնահարկեր են կառուցվում երկաթ-բետոնից, որն ուղղակի ագրեսիա է, ուղղակի վտանգ է այդ շենքի համար»։

Նմանատիպ դեպքերի թեկուզ մեկ օրինակ գիտենք յուրաքանչյուրս եւ այդ դեպքերը բազմաթիվ են: Ճարտարապետներն արդեն օգնության են կանչում բնակիչներին, հենց այն հին շենքերի, որտեղ հատկապես խախտումներով կառուցվում են ձեղնահարկերը:

Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերի սեյսմակայունության խնդիրը եւս մտահոգում է  ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: Լուծման խնդիրներ որոնելու ճանապարհին ճարտարապետները գտել են տեխնիկական լուծման տարբերակ: «Հատկապես բարձրահակ՝ 9 հարկանի շենքերի համար, որոնք այդ տարիներին կառուցված են: Միջոցը շատ էֆեկտիվ է, առաջարկել ենք կառավարությանը, հավանություն տրվել է դրան, բայց առայժմ դժվարությամբ է մտնում հունի մեջ: Հարցը կայանում է նրանում, որ այդ շժենքերի վրա մեկ հարկ կառուցելով՝ սեյսմակայությունը միանգամից ավելանում է, որովհետեւ այդ հարկը կառուցվում է բարձիկների վրա: Այսինքն՝ այդ տատանումը մարելու միջոցով շենքի կայությունը բարձրանում է: Ընդ որում այդ ամենն արվում է առանց բնակիչների շենքից դուրս հանելու»,- ասում է ճարտարապետ Քալարյանը։

Այս տեխնոլոգիայով ամրացված շենքեր արդեն կան թե Վանաձորում, թե Երեւանում: Բայց քանի որ բյուջեով այս ծրագրի իրականացման համար դեռեւս գումար չի հատկացվում, ճարտարապետները նույնիսկ տարբերակ են գտել, թե ում կարելի է դիմել եւ ինչպես ծրագիրը դարձնել իրականություն:

«Այդտեղ պետական միջոցներ պետք չեն: Դա պարզապես մի բիզնես-պլան է, որ եթե մի ներդրող ուզում է կենտրոնում եղած որեւէ մի շենքի վրա որեւէ մի հարկ ստանա առանց հողհատկացման, ինքը կարող է դիմել, այդ շենքի վրա ստանալ թույլտվություն, իհարկե, եթե բնակիչները համաձայն են։ Բայց բնակիչները պետք է համաձայն լինեն, որովհետեւ շենքերը ամրացվում են: Ինքը կստանա մակերես, կարող է այդտեղ ամեն ինչ անել, կամ տարածքը վաճառել որպես բնակարան կամ այլ ֆունկցիաներ ունենալ»,- ասում է։

Ի դեպ՝ Երեւանում կա խորհրդային տարիներին կառուցված 5000 բարձրահարկ շենք եւ դրանք են, որ մտնում են «ռիսկի խմբի» մեջ:

Կարդացեք նաև
Close
Back to top button