Հասարակություն

Ինչից են գոհ երեւանցիները.հարցում

hasmikdilanyan
«Երևանցիները Երևանի մասին»   GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հերթական  հարցումն այս վերնագիրն ունի:  Արդեն հինգերորդ  անգամ  հարցումենր են  անցկացվել՝   փորձելով պարզել երևանցիների կարծիքը:  Այս անգամ՝ դեկտեմբերի երեքից 22-ը  հարցման է  ենթարկվել  1260 երևանցի, հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով:   Հարցերը  Երևանին, մասնավորապես քաղաքապետարանի աշխատանքին ու ոստիկանության ՝ Երևան քաղաքի ծառայությանն են վերաբերել:

 

Գործազրկություն, արտագաղթ, կոռուպցիա,  ինֆլյացիա.  սրանք երևանցիներին հուզող ընդհանուր ու ամենակարևոր խնդիրներն են, իսկ արդեն կոնկրետ մայրաքաղաքի  հետ կապված՝ երևանցիներին ամենաշատը  անհանգստացնում են  հասարակական տրանսպորտի ,  կոմունալ վարձավճարների, աղբահանության հետ կապված խնդիրները: Երևանցիներին հետազոտողները  մեկից հինգ բալանոց սանդղակով  խնդրել են գնահատել Երևան քաղաքի հասարակական  տրասնպորտի վիճակը:

«Երթուղային տաքսիների աշխատանքը 2,8 է գնահատվել»:

Ավտոբուսները ավելի կարգապահ են, քան երթուղային տաքսիները, տեխնիկան  վիճակը՝ երթուղային տաքսիները 2,2 բալ, ավտոբուսները՝ 3 բալ:

Հարցումներից պարզ  է դարձել, որ  երևանցիները նախընտորւմ են երթևեկել ոչ թե  երթուղային տաքսիներով, այլ՝ ավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանի ներդրումների վարչության պետ Արմեն Հարությունանին խնդրեցինք արձագանքել երևանցիների այս ցանկությանն ու հստակեցնել, թե 2016թ ինչ փոփոխություններ են այստեղ  սպասվում.«Իհարկե ավտոբուսային երթուղիները ավելի ճիշտ են, քան երթուղայինները: Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրում է այդ հարցը՝ քչացնելով  երթուղայինները»:

Մեկ տարվա ընթացքում աղբահանության խնդրի լուծումից գոհ են հատկապես  Քանաքեռ Զեյթուն,  Շենգավիթ, Մալաթիա- Սեբաստիա,  Դավիթաշեն, Աջափնյակ վարչական շրջանների բնակիչները: Դժգոհ են՝  Նոր Նորքի   ու Էրեբունու բնակիչները: Վերը նշված երկու վարչական շրջանների բնակիչները դժգոհ են նաև  իրենց շրջանների մաքրությունից:  Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի ներդրումների վարչության պետ Արմեն Հարությունանը այս դժգոհությունը  վերը նշված վարչական շրջաններում  նոր օպերատորի՝ Սանիթեքի բացակայությամբ է պայմանավորում: Մաքրությունից դժգոհ են նաև   Արաբկիր վարչական շրջանի բնակիչները:

Ամենալուսավորն ըստ Երևանցիների Կենտրոնն է, ապա Ավան վարչական շրջանը:  Դավիթաշենն այս անգամ  դիրքերը փոքր ինչ զիջել է:  Ամենացածր գնահատական  են ստացել Նուբարաշեն, Քանաքեռ- Զեյթուն,  Շենգավիթ վարչական շրւջանները:   Երևանցիները  առանձնացրել են նաև  մեկ տարվա ընթացքում նկատված  դրական փոփոխություններ, նրանք   քաղաքի տեսքի բարեկարգումն են առանձնացրել, հետո՝  խաղահրապարակների կառուցումը,  նստարանների տեղադրումը,   համապատասխանաբար ՝ նաև  այգիների բարեկարգումը, ասֆալտապատումը, բակերի բարեկագումը, 8 տոկոսն էլ ՝ կանաչապատ տարածքների ավելացում է  նկատել:

Երևանիցների 50 տոկոսը ցանկանում է, որ մայրաքաղաքում  կանաչապատ տարածքներն ավելանան, 18 տոկոսը՝  նախընտրում է խաղահրապարակների կառուցումը,  կարևորվում է նաև  մշակութային ծրագերի իրականացումը, սպորտային ծրագրերի ու  շաբաթօրյակների կազմակերպումը:   Մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման համար  ըստ  հարցվածների՝ 47 տոկոսի պետք է  հին շինությունները պահպանվեն, 37 տոկոսը կարծում է, որ պետք է  հին Երևանը  վերականգնվի,  21 տոկոսը՝ կանաչապատ տարածքների ավելացումն է առանձնացրել,  15 տոկսը՝ լուսավորության ավելացումը:  Հարցվածների  2 տոկոսն կարևորել է    զբոսաշրջիկների համար գների՝  արհեսատականորեն չբաձրացնելը:

Հարցազրուցավարները խնդրել են նաև հինգ բալանոց սանդղակով  գնահատել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատանքնեըը,  որտեղ մեկը նշանակում է շատ վատ, իսկ հինգը՝ առավելագույն գնահատականն  է : Պատասխանները ներկայացնում է  GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը. «Երևանի քաղաքպետի ստացել է 4,1 բալ, Աջափնյակի թաղապետը՝ 2,8 բալ, դա ամենացածր ցուցանիշին է, Ավանը՝ 3,9»:

Երևանում ոստիկանների  վերջին մեկ տարվա աշխատանքը լիովին դրական է գնահատել  հարցվածների 5 տոկոսը,  39 տոկոսը՝ ավելի շուտ դրական , 22 տոկսը՝ չի փոխվել 12 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, և ընդհանրապես բացասական է գնահատել   8 տոկոսը: Հատուկ օրերին՝ տոն օրեր, միտինգներ,   պետական պահպանության  աշխատակիցների աշխատանքը   լիովին դրական է գնահատել  4 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 33 տոկոսը, 39 տոկոսը  չի կարող ասել դրական, թե բացասական, ավելի շուտ բացասական  է գնահատել 13 տոկոսը, 12 տոկոսն էլ ՝ ընդհանրապես բացասական պատասխան է տվել: Պետական պահպանության  ծառայության հատուկ գումարտակի, իսկ որ ավելի հայտնի է  հրեշտակների ծառայությունը  6 տոկոսը  լիովին դրական է գնահատել, 35 տոկոսը՝է ավելի շուտ դրական, 48 շփում չի ունեցել, 5 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատել:  Հարցազրուցավարները խնդրել են գնահատել նաև մայրաքաղաքում տեղադրված  արագաչափերի աշխատանքի արդյունավետությունը:

Ի դեպ, դրանք ավելի արդյունավետ են գնահատել ոչ թե վարրոդները, այլ նրանք, ովքեր մեքենա չեն վարում:

ՀՀ ոստիկանության  շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Ղազարյանի  արձագանքը՝ «Մենք պետք է ավանդույթ ձևավորենք, որ  արագաչափի մոտ միայն արագությունը չթուլացնենք, հետո՝նորից բարձրացնենք»:

Մեկից հինգ բալանոց սանդղակով գնահատվել է  նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը, որտեղ մեկը ամենացածրն է, հինգը՝ ամենաբարձը: Ոստիկանության պետի աշխատանքը գնահատվել է 3,85:

Back to top button