Մշակույթ

Կարեն Դուրգարյանն այլեւս Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը չէ

alisagevorgyan
Օրերս հայտնի դարձավ, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում լուծարվել է գլխավոր դիրիժորի պաշտոնը: Այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Դուրգայանն այդ մասին տեղեկացել է ծանուցագրի միջոցով: «Հուզված եմ և ցնցված»,-մամուլի ասուլիսը այսպիսի խոսքերով է այսօր սկսկել օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ով սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր արդեն 14 տարի: Մաեստրոյին հուզել է հատկապես սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների ներկայությունը, որոնք եկել էին սատարելու նրան: Նույն նպատակով հանդիպմանը մասնակցել են նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

 

«Տարիներ առաջ, երբ մշակույթի նախարարը որոշեց թատրոններում լուծարել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, ինձ ոմանք հարցնում էին՝ արդյոք դա ճիշտ որոշում էր: Ես պատասխանում էի՝ իհարկե  ճիշտ որոշում է, եթե կա մտադրություն քանդել թատրոնը: Սիմֆոնիկ նվագախումբը ևս գլխավոր դիրիժորի կարիք չունի, եթե այն քանդելու մտադրություն կա»: Օպերային թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն այդ պաշտոնը լուծարելու և իրեն պաշտոնից հեռացնելու մասին տեղեցկացել է օրերս ՝ ծանուցագրի միջոցով:

Այդուհանդերձ Կարեն Դուրգարյանն այսօր չափազանց հուզված էր: Դժվար էր խոսել կոլեկտիվի առաջ, որի հետ 14 տարիների երկար ուր բարդ  ճանապարհ էր անցել

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնն այսօր մի փոքր շեղվել է իր  գործառույթներից: Թատրոնում այսօր տիրում եմ ինտրիգները»,-ասում է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի որոշումը գլխավոր դիրիժորի հաստիքը լուծարելու  վերաբերյալ նա հակամասնագիտական երևույթ է որակում:

Այսօր Կարեն Դուրգարյանի կողքին էր նաև  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ում համոզմամբ չի կարող լինել օպերային թատրոն առանց գլխավոր դիրիժորի: Իսկ դիրիժոր, ըստ, նրա, մեկ օրում չեն դառնում, դա տարիների ծանր աշխատանք է:

«Ի դեմս Կարեն Դուրգարյանի, մենք այսօր ունենք դիրիժոր, որը տարեկան 30-40 համերգներ ունի արտասահմանում: Կանոնավոր կերպով ղեկավարում է Մարինյան թատրոնի նվագախումբը, ունենք մեկին, որը ղեկավարել  է Գեվանդ Հաուզի նվագախումբը, որի մասին շատերը միայն երազում են: Իսկ հիմա որոշում ենք, որ Կարեն Դուրգարյանը մեզ այլևս պետք չէ»,-ասում է Թոփչյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը կարող է լինել նույն անձը, Էդուարդ Թոփչյանի արձագանքն էր՝ այդ դեպքում այդ անձը պետք է լինի դիրիժորը, ինչպես ընդունված է աշխարհի լավագույն թատրոններում: Դիրիժորը պաշտոնը վերցնելն, ըստ նրա նման է հետևյալին, եթե ասենք՝ ֆուտբոլային թիմին մարզիչ պետք չէ, դաշտի տնօրենն ինքը կզբաղվի դրանով:

Back to top button