Հասարակություն

Արտեմ Ասատրյանը խոսել է ձեռքբերումների մասին. բացթողումներին ԶԼՄ-ներն են անդրադառնում

hasmikdilanyan
Օրենսդրական կարգավորումներ, նոր  ծրագրեր, կատարված աշխատանքներ ու ձեռքբերումներ. աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ամփոփել է անցող տարին՝ չցանկանալով խոսել բացթողումների մասին:  2016թ  կշարունակվի ԽՍՀՄ  Խնայբանկերի  ավանդների փոխհատուցման ծրագիրը: 2015թ փոխհատուցում է ստացել 8000 քաղաքացի: Ի դեպ, մինչ այժմ դրանք առաջնահերթության կարգով  տրամադրվում էին  մինչև 1931 թ ծնված և անապահովության  ծրագրում ընդգրկված քաղաքացիներին, 2016թ հունվարից այդ պարտադիր պահանջը հանվում է: Հաջորդ տարի կհաստատվի նաև Ժողովրդագրական  իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը, որտեղ կարևոր դեր է կատարում  Բնակարանային ապահովության խնդրի լուծումը: Նախարարը խոստանում է՝  հնարավոր կլինի  իսկապես  մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերել՝ առանց կանխավճարի ու ցածր տոկոսադրույքներով:

 

Վերջին տարիներին թերևս առաջին անգամ մեր երկրում  հաջորդ տարի սոցիալական նպաստները, կենսաթոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանա: Ոլորտի պատասխանատուն՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը   հիշեցնում է՝ պետական բյուջեի ծախսերի 30 տոկոսը սոցիալական պաշտպանության ոլորտին են ուղղվում, հետո նաև  վստահեցնում՝ եղած հնարավորությունների շրջանակներում առավելագույնն են արել  քաղաքացիների  բավարար  կենսամակարդակն ապահովելու համար:  Որպեսզի միջինը 15 տոկոսով կենսաթոշակները բարձրանան, լրացուցիչ 30 մլրդ դրամ է  անհրաժեշտ լինելու:

Սոցիալական պաշտպանության  ոլորտի 350 մլրդ դրամ հատկացումից  250 մլրդ դրամը կենսաթոշակային ծախսերն են, 80 մլրդ դրամը՝ պետական տարբեր նպաստների վրա են ծախսում: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը  հշեցրեց, որ վերջին երկու տարիներին շուրջ 15 տոկոսով բարձրացան կենսաթոշակներն ու զինվորական կնեսաթոշակները, ներդրվել է նաև մայրության նպաստի ինստիտուտը:

Ընտանեկան  դրամագլխի համակարգը կատարելագործվեց. հիշեցնենք, որ  մեր երկրում 2014թ հունավրի մեկից ընտանիքում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբվ տրամադրվում էմինավգ 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 1,5 մլն դրամ: Երկու դեպքում էլ նպաստի գումարի 500 հազար դրամը կանխիկ է  տրամադրվում,մնացածը՝ անկանխիկ՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Ի դեպ, գումարը ավանդ է, որի դիմաց տարեկան առնվազն 12 տոկոս գումար է  ավելանում:  Ավելացել են ընտանեկան դրամագլխի ծախսման ուղղությունները.

Արտեմ Ասատրյան. «2015թ նոյմեբերի մեկի դրությամբ ունեինք շուրջ 6 մլրդ դրամի չափով փոխանցված ընտանեկան դրամագլխի գումարների հաշվիներին, որոնցից օգտագործվել էին շուրջ 200 մլն դրամը: Այս խնդրի լուծման  նպատակով ուսումնասիրությունները, որ կատարվեցին, պարզեցին,ո ր ահտկապես գյուղակական բնակավայրերում բնակվող մեր քաղաքացիներին մատչելիության առումով բավականին բարդ է, որպեսզի միջոցները նպատակային օգատգործվեն: Դրա համար նաև կառավարությանն առաջարկություն ներկայացվեց ևս երկու ուղղություն ներառել՝ դրամագլխի օգտագործման ուղղությամբ. մեկը, որ գյուղական բնակավայրերում բնակվող մեր քաղաքացիները կարող են այդ միջոցներն օգատգործել նաև անշարժ գույք ձեռք բերելու նպատակով, հիպոթեքային վարկի փոխարեն, և երկրորդը՝ կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղացիական վարկերի մարման նպատակով կարող են օգատգործել»:

2015թ հունվարի մեկից 100 և ավելի աշխատակից ունեցող պետական հաստատութունները պարտավոր են իրենց աշխատակազմում ընդգկել նաև հատուկ կարիքներ ունեցողներին՝ 3 տոկոսի  չափով, 2016թ նորմը պարտադիր է դառնալու նաև ոչ պետական կազմակերպությունենրի համար՝ 1 տոկոսի չափով: Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կամզմակերպությունը մասհանում է կատարում՝ սահմանված նվազագույն աշխատապարձի երեք հարյուրապատիկի՝ (300 հազար դրամ )-ի չափով:

«Հանրապետությունում ունենք շուրջ 200 հազար անձ, ով հաշմանդամություն ունի, նրանց 8-9 տոկոսն է այսօր զբաղված: Բնականաբար այս գործիքի ներդրմամբ խնդիր ունենք մեծացնելու հաշմանդամություն ունեցող զբաղվածությունը, իսկ դա կարծում եմ ամենակարևոր  հնարավորությունն է, ուղղությունը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու»:

«Սոցիալական պաշտպանության ոլոտում մի շարք այլ ծրագրեր են իրականացվել» , -ասում է  նախարարն ու թվարկում 2015-ի հաջողված ծրագրերը: Սեզոնային զբաղվածության միջոցով գյուղացիական տնտեսություններին են աջակցել,   Տավուշի մարզում վարձարտրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրում երեք ամսվա ըթնացքում  400 անձ է  ընդգրկվել ,  տարվա ընթացքում 6300  քաղաքցի  ընդգրկվել է սեզոնային զբազղվածության ծրագրերում:

Աշխատանքյաին օրեսնգրքում կատարված փոփոխությունները դրական է գնահատում, կարևորում է նաև սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչի ներդրումը:

«Որոշակիորեն սեփական առողջության խնդիրներով զբաղվելու մշակույթի ձևավորման համար կարող է  հիմք հանդիսանալ»:

2016թ հունվարից ՝  մայրության նպաստ կտրամադրվի նաև  չաշխատող մայրերին: 30 հազար կին  կօգտվի այս ծրագրից,  ծրագիրը չորս մլրդ դրամ կարժենա:  Հաջորդ տարի կհաստատվի նաև   Ժողովրդագրական  իրավիճակի բարելավման ազգային ծրագիրը, որտեղ կարևոր դեր է կատարում  Բնակարանային ապահովության խնդրի լուծումը: Նախարարը խոստանում է՝  հնարավոր կլինի  իսկապես  մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերել՝ առանց կանխավճարի ու ցածր տոկոսադրոյքներով, նաև երկրորդային շուկայից:

«Իսկապես հիպոթեքային վարկավորման շրջանակներում քաղաքացիների համար լրջագույն խնդիր է կանխավճարի հարցը, ինչպես նաև հնարավորությունը իր ունեցած եկամուտների շրջանակներում ապահովել այդ հիպոթեքային վարկի սպասարկումը: Հետևաբար վերլուծությունների  շրջանակներում դուրս ենք եկել այն հնարավոր ցուցանիշերի վրա, որոնք պետք է ապահովել, որպեսզի այդ ծրագրերը լիարժեք աշխատեն»:

Առաջարկների վերջնական փուլը կներակայացվի հանրության դատին շատ շուտով:  Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը որևէ  բացթողում չառանձնացրեց՝   նախընտրելով խոսել միայն ձեռքբերումների մասին: Արտեմ Ասատրյանի պարզաբանումը հետևյալն է՝ «բացթողումներին  լրատվամիջոցներն  ավելի մեծ տեղ են տալիս»:

Back to top button