Հասարակություն

Գյուտարարի ակումբն ամփոփել է անցնող տարին

lenabadeyan
Շուրջ մեկ տարի գործող «Գյուղտարարների ակումբ»-ն այսօր ամփոփեց 2015 թվականը: Իհարկե, անելիքները ապագայում ավելի շատ են, քան՝ գրանցված ձեռքբերումները, բայց դրանք էլ արդեն կան: Ինչպես ասվում է «սառույցը տեղից շարժվում» է: Գյուտարարների որոշ գյուտեր արդեն հետաքրքրել են որոշ ներդրողների եւ կառույցների, որոնց հիմնական անունները՝ վերջնական որոշում կայացնելուց հետո, կհրապարակվեն հունվարին:

 

gyutarar«Գյուտարարների ակումբ»-ին անդամակցած 44 գյուտարարն ընդհանուր առմամբ ունեն 200-ից ավելի գյուտի պատենտ, բայց այսպես ասած դրանց շունչ տալու համար անհրաժշտ է նախ ֆինանսավորում, իսկ ներդրողներին էլ պետք է ներկայացնել իրատեսական եւ ճիշտ հաշվարկներով բիզնես ծրագրեր:

Աստիճանաբար, կառույցի աշխատանքը դառնում է ավելի կանոնակարգված, կարողացել են նաեւ սփյուռքում ներկայացնել իրենց առաջարկներն ու արդեն բանակցություններ են սկսել մի շարք գործարարների հետ, ովքեր նախնական համաձայնություն են տվել ակումբը ստեղծած «Նոյյան Տապան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին անցկացնելու համար:

Ստացվում է այնպես, որ գյուտարարները միավորելով իրենց ուժերը կարողանում են ավելի լսելի դարձնել իրենց ձայնը: Օրինակ այս պահի դրությամբ 4 ծրագիր ներկայացրել են Պաշտպանության նախարարությանն ու սպասում են պատասխանի ու հաջորդ հանդիպման,, որը տեղի կունենա հունվարին, ասում է ակումբի հիմնադիրներից Տիգրան Հարությունյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա Ակումբի անդրամներն արդեն նաեւ մոտավորապես գիտեն, թե առաջիկայում դրամաշնորհներ ստանալու համար, որ ծրագրերն են ներկայացնելու մրցույթների:

«Գյուտարարների ակումբ»-ը փորձելու է ամեն ինչ անել, որ 2016-ին ունենան գոնե 3-4 գյուտի իրականացում: Եթե ավելին ստացվի՝ դեմ չեն, բայց ամեն ինչին նայում են իրատեսորեն՝ առաջին հերթին անհրաժեշտ է հասարակության մեջ բարձրացնել գյուտարարի եւ մտավոր աշխատողի իմիջը, որպեսզի երիտասարդներն էլ շահագրգռված լինեն զբաղվել գյուտարարությամբ՝ համոզված լինելով, որ այս ձեւով էլ կարելի գումար վաստակել ու պահել ոչ միայն սեփական ընտանքին, այլեւ՝ օգտակար լինել պետությանն ու Հայրենիքին:

Back to top button