ԿարևորՀասարակությունՑեղասպանություն 100

Խոսելով Ցեղասպանությունից, մենք խոսում ենք Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության մասին

lusinevasilyan

2015-ը բարդ ու պատասխանատու տարի էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար: Այն խնդիրը, որ մեր առջև դրել էինք տարեսկզբին, լուծել ենք պատվով, այսօր ասել է թանգարանի տնօրեն  Հայկ Դեմոյանը:  Նա խոսել է տարվա ընթացքում կատարված աշխատանքի ու արդյունքերի մասին: Ըստ Դեմոյանի՝  կատարված աշխատանքը համահայակական համակարգված ջանքերի  արդյունք էր, որն էլ հիմք դարձավ, որ  Հայոց ցեղաստպանության 100-րդ տարելիցի միջոցառուըմները համակարգող հանձնաժողովն առաջիկայում էլ շարունակի գործել, բայց արդեն նոր ձևաչափով: 

 

Այն, ինչ կուտակվեց 2015-ին, կարևոր է,  որ չմարի, քանի որ, խոսելով Հայոց ցեղասպանության թեմայի մասին, մենք  խոսում ենք Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության մասին, նաև՝ ոչ այնքան այցյալի, որքան՝ ապագայի մասին, ասում է Ցեղասպանությքան թանգարան – ինստիտոտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Հատկապես այս կառույցի համար 2015-ը բարդ ու պատասխանատու տարի էր: «Այն նպատակները, որ մենք նախանշել էինք, կարողացանք հավուր պատշաճի իրականացնել և պատվով դուրս գալ: Մենք կարողացել ենք ներկայանալի կազմակերպել և ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները: Ես հիմա հնչեցնում եմ թե՛ սփյուռքահայերի, թե՛ այլ մարդկանց կարծիքը միջոցառումների ծավալի, դրանց բովանդակության և ազդեցության վերաբերյալ»,- ասում է։

Ազդեցության առումով Դեմոյանը նշում է հատկապես իրազեկվածության  բարձրացման մասին: Կարողացանք ավելին ասել, քան՝ նախատեսում էինք. Նրանք , ովքեր չգիտեին Ցեղասպանության մասին՝ իմացան, ովքեր գիտեին՝ հասկացան, թե ինչու է պետք ու կարևոր է խոսել սրա մասին:

2015-ի ապրիլին բացվեց թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը: Տնօրենի գնահատմամբ ՝ այն տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք  է և մեկ-երկու տասնամյակ դեռևս անփոփոխ կմնա:  Բացի այդ՝ տարվա ընթացքում ՝ աշխարհի 50-ից ավելի քաղաքներում Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրություններ են  կազմակերպվել: Եղել են գիտական ուղղվածության լուրջ միջոցառումներ։ Դրանցից ամենանշանավորը  Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովն էր, որը ամենահեղինակավորն է գիտական այս ոլորտում։

Թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը մեկ այլ դիտարկում էլ արեց. տարին վկայեց, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար լավագույն վայրը հենց թանագրանն է՝ որպես գիտահետազոտական հաստատություն, քանի որ ունի ամենամեծ ու լավագույն արխիվը թեման հետազոտելու համար:

«Աշխարհի ոչ մի լավագույն  համալսարան կամ գրադարան այս ծավալի նյութ չունի: Եվ պատահական չէ, որ մենք ունենք մեծաթիվ օտարերկրյա մասնագետներ, որոնք գալիս աշխատում են մեր թանգարանում»:

Ի դեպ՝ 2013-ից Հայոց ցեղասպանության ինստիտուտ –թանգարանը սահմանել է Ռաֆայել Լեմկինի կրթաթոշակ, որը նախատեսված է հենց օտարազգի գիտնականների համար՝ այստեղ հետազոտություններ անելու նպատակով: Իսկ 2014-ից թանգարանը ընդգրկված է Forbes-ի հիշատակի այն հաստատությունների ցանկում, որտեղ պետք է այցելի յուրաքանչյուր մարդ:

 

Back to top button