Տնտեսական

Մեխակ Ապրեսյան. Զբոսաշրջության համար բավականին բուռն տարի էր

hasmikdilanyan

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ու քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն այսօր ամփոփել են  անցնող  տարին: Զբոսաշրջության վարչության պետը հայտարարել է, որ այս տարվա անցած ինն ամիսների տվյալներով՝ Հայաստան է այցելել  մոտ 932 500 զբոսարջիկ։ Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն էլ  փակագծերն ամբողջությամբ չի բացել,  սակայն,  հայտարարել է, որ 2016թ  նոր ավիըանկերություններ մուտք կգործեն հայկական ավիաշուկա։

 

էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը թվարկում է տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները, անցնող տարում նոր  բացված հյուրանոցները: «Զբոսաշրջության մասին»  նոր օրենքի նախագիծն արդեն  շրջառության մեջ է դրված, փոփոխություններ են կատարվում Զբոսաշրջության զարգացման հայեցակարգում:

Հայկական  զբոսաշրջությունը կդիվերսիֆիկացվի, սրան կաջակցի նաև վերջերս կառավարության կողմից հաստատված  «Քարանձավները՝  զբոսաշրջային նպատակներով օգտագործման»  ծրագիրը։ 2015-ին Հայաստանում չորս նոր հյուրանոց է  բացվել՝ երկուսը Երևանում, Ջերմուկում  և Հաղպատում: Ի դեպ՝ չորսից երկուսը համաշխարհային բրենդեր են:

Անցնող տարում ակտիվացել է   համագործակցությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ։ Երկու երկրների կառավարությունները զբոսաշրջության ոլորտում համագործակցության  համաձայնագիր են ստորագրել:  Ակտիվ աշխատանքներն են տարվում, որպեսզի  Հայաստանն ընդգրկվի  Մեծ Մետաքսի զբոսաշրջային երթուղում:

Չնայած իր խոսքի սկզբում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ բուռն տարի է, սակայն ավելի ուշ նկատեց՝ այս տարի Հայաստանում ներգնա զբոսաշրջիկների աճ չի գրանցվել: Նվազել է  հատկապես ռուս զբոսաշրջիկների  հոսքը։ Մեխակ Ապրեսյանը  նաև  շտապում է  պարզաբանել՝  ռուսները ոչ միայն Հայաստան չեն գալիս, այլ  ընդհանրապես սկսել են ավելի քիչ ճանապարհորդել։

Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից ու Կանադայից զբոսաշրջիկների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, այդուհանդերձ, ավելացել է։ «Այս տարի առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակները և առաջին ինն ամիսը ամփոփված եթե վերցնենք, գրեթե աճ չենք ունեցել՝ ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի հետ կապված: Առաջին եռամսյակում նվազում ենք ունեցել մոտ 4 տոկոս, երկրորդում՝ 1,8 տոկոս աճ, երրորդը՝ գրեթե 0: Ինն ամսիների տվյալներով՝ մոտ 932 500 այցելություն դեպի Հայաստան»,- ասում է Մեխակ Ապրեսյանը։

2016թ. մեր երկիր այցելող զբոսաշրջիկները Հայաստան կարող են այցելել նաև հայկական  շուկա մուտք գործող նոր ավիաընկերկություններով: Հաջորդ տարի նոր ավիափոխադրողներ հայկական շուկայում կհայտնվեն: Էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը փակագծերն ամբողջությամբ չի բացում, սակայն, արդեն հայտնի ուղղությունների մասին է խոսում, հայտարարում, որ մոտ 30 ավիաընկերությունների հետ բանակցություններ են  սկսել։

«Հայկական շուկա են վերադարձել այնպիսի ավիաընկերություններ, որոնցից են չեխական ու լեհական LOT  ավիաընկերությունները։ Բացի այդ՝ բանակցություններ են տարվում կատարական ընկերության հետ, որի մուտքն  արդեն նախատեսվում է։

Ի դեպ՝ 2015թ նոյմեբերի վերջի տվյալներով` դեպի Երևան կանոնավոր չվերթեր են իրականացնում 22 ավիաընկերություններ։

Back to top button