Հասարակություն

Արարատյան թեմի այս տարվա նորամուծությունը Աստվածաշնչի հեռավար դասընթացներն էին

sonahakobyan

Արարատյան հայրապետական թեմի անցնող տարվա կրթական և սոցիալական ծրագրրի է այսօր ամփոփել թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նա նշել է, որ տարին բավականին հագեցած էր ինչպես կրթական, այնպես էլ սոցիալական-բարեգործական ծրագրերով: Քահանան խոսել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և տոնին նախորդող պահքի մասին, որը սկսվում է դեկտեմբերի 30-ից և շարունակվում մինչև հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցը: Քահանան նկատել է, որ իսկական հավատացյալը տարին պետք է սկսի Քրիստոսի ծննդյան ավետիսով և ոչ թե բուն նոր տարվա խորհրդով:

 

Արարատյան հայրապետական թեմի համար տարին հագեցած էր ինչպես կրթական, այնպես էլ սոցիալական ծրագրերով: Անդրադառնալով դրանցից ամենակարևորներին՝ թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ անցկացվել է արդեն ավանդական դարձած գրաբարյան օրեր ծրագիրը, որի հիմնական նպատակը երիտասարդների և դպրոցահասակ երեխաների մեջ գրաբարի նկատմամբ սեր սերմանելն է:

Դե իսկ վերապատրաստված ուսուցիչներն  այդ առարակն առավել գրավիչ են դարձնում պատանիների համար: Տարվա նորամուծությունը Աստվածաշնչի հեռավար դասընթացներն էին:

Սոցիալական-բարեգործական ծրագրերից քահանան առանձնացրեց հատկապես «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի շրջանակներում հավաքված 50 մլն դրամը տրվեց 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի զինհաշմանդամներին, ինչպես նաև շփման գծում զոհված զինվորների ընտանիքներին:

Առևջում Սուրբ Ծննդյան տոնն է և Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձավ ոչ պակաս կարևոր մինչ ծննդյան պահքին, որը սկսվում է դեկտեմբերի 30-ից:  Քահանան հավատացնում է, որ սկական հավատացյալը տարին պետք է սկսի Քրիստոսի ծննդյան ավետիսով և ոչ թե բուն նոր տարվա խորհրդով։

Կարդացեք նաև
Close
Back to top button