Տնտեսական

«Ջերմուկ Գրուպ»- ը տեխնոլոգիաներ եւ նյութեր կարող է ներկրել առանց մաքսավճարի

hasmikdilanyan

ՀՀ կառավարությունը «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը կտարամադրի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:

Համապատասխան որոշման նախագիծh ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն` «Ջերմուկ Գրուպ»­ը lանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող ընկերություն է, գործում է սննդամթերքի արտադրության բնագավառում, որը արդյունաբերության ենթաոլորտ է:

Միաժամանակ՝ ընկերության արտադրանքի մի մասն արտահանվում է այլ երկրներ, իսկ արդյունաբերությունը և արտահանման խրախուսումը  Հայաստանում հանդիսանում է գերակա ոլորտ: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Back to top button