Քաղաքական

Ռուսաստանն ու Հայաստանը միավորեցին իրենց ՀՕՊ- երը

Ռուսաստանն ու Հայաստանը միավորել են Կովկասում Հակաօդային պաշտպանության համակարգերը: «Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են կովկասյան տարածաշրջանում համատեղ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին համաձայնագիր, ինչպես նաև հաստատել են 2016 թվականի համագործակցության ծրագիրը»,-  հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»: Փաստաթուղթն ստորագրել են Սեյրան Օհանյանը և Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում կայացած  առանձնազրույցից հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Հայաստանի հետ ստորագրել համատեղ ՀՕՊ համակարգերի ստեղծման մասին փաստաթուղթ: ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդում հակաօդային պաշտպանության ոլորտում անդամ երկրների ինտերգրումը համարում են ԱՊՀ միավորված ՀՕՊ համակարգի զարգացմանն կարևորագույն ուղղություն: Ռուսաստանն այժմ աշխատում է Ղրղզստանի և Տաջիկստանի հետ նմանատիպ համաձայնագրերի ստորագրման շուրջ:

Back to top button