Հասարակություն

ԳԱԱ ուսխորհրդի ամանորյա այցը՝ Ներքին Կարմիրաղբյուր

aidaavetisyan

Հաշվի առնելով սահմանամերձ գյուղերում առկա երկարատև լարվածությունը՝ այս օրերին տեղի բնակիչների համար լրացուցիչ ուշադրությունը ոգեշնչող է և հոգևոր ուժ է ներարկում: Այս անգամ Գիտություննրի ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված բարեգործությունն ուղևորվեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր:

 

Հայաստանի ԳԱԱ ուսխորհրդի համար արդեն քանի տարի է տարեմուտը նշանավորվում է բարեգործությամբ: Այս անգամ ուղեծիրը նրան տարավ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր: Գյուղը սահմանամերձ է և նմանօրինակ գյուղերի նման՝ ամենօրյա կրակահերթերի կիզակետում:

Բնական է, որ այսպիսի պայմաններում ապրող յուրաքանչյուր գյուղացու համար ամեն մի ուշադրություն ոչ միայն տարեվերջին, այլև ամբողջ տարին անհրաժեշտություն է, որպեսզի լքվածի գաղափարը չարմատանա նրանց մեջ, որպեսզի հողը լքելու միտքը օրեցօր չխորանա, իսկ այսօրինակ որպեսզիները շատ են:

Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի երեխաների, նաև  զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար ԳԱԱ ուսխորհուրդը ամանորյա նվերներ էր պատրաստել սննդամթերքի և տարատեսակ խաղալիքների ու հագուստի տեսքով:  Այս ամենը երեխաները ստացան Երևանից գնացած Ձմեռ պապի և Ձյունանուշի ձեռքից: Մանկապարտեզի սաներն էլ  էին պատրաստվել հանդիպմանը և Ձմեռ պապին ու հյուրերին  դիմավորեցին երգ ու  բանաստեղծությամբ:

Back to top button