Տնտեսական

Գյուղատնտեսական տարվա ամփոփումը՝ ըստ փոխնախարարի

hasmikdilanyan
Գյուղատնտեսական  բարեհաջող տարին ոլորտի պատասխանտուների հնարավորություն տվեց հպարտությամբ  խոսել ոլորտի հաջողությունների մասին: Այսօր էլ փոխնախարար Սամվել Գալստյանն է  ամփոփել  բուսաբուծության  ճյուղն  ու մոտ մեկ ժամ խոսել գյուղատնտեսությունում իրականացվող հաջողված ծրագրերի մասին:  Խաղողի բերքն այս տարի աննախադեպ էր,այքան առատ, որքան չէր եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ:  Հիշեցնենք, խաղողի առատ բերքն էր, որ  մթերման հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացրեց: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը վստահեցրել է՝   «դժվարին պայմաններում արել են հնարավոր ամեն ինչ, ոչպեսզի վերջին կգ խաղողն էլ մթերվի»: Թե ինչ է  լինելու հաջորդ տարի, հստակ չէ, գյուղատնտեսության փոխնախարարը հույս ունի, որ վերամշակող ընկերությունները կկարողանան իրացնել  գինին ու կոնյակը:

 

Մատչելի գնով դիզվառելիքի, պարարտանյութի, ցորենի բարձր վերարտադրության սերմացուի տրամադրում ու գյուղատնտեսական  վարկերի սուբսիդավորում: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը մատնաշում է կառավարության կողմից ոլորտում իրականցվող ծրագերը,  ու խոստանում՝ 2016թ աջակցությունը դրանք շարունակական են լինելու:  Երբեմն կառավարությունը նաև անբարենպաստ  եղանակային պայմանների պատճառով   հողօգտագործողներին զիջումներ է  անում, ինչպես օրինակ, Շիրակում և Լոռիում   օգտագործված սերմացուի դիմաց  326 մլն դրամի  շրջանակներում զիջումներ  կատարեց:  Արմավիրի մարզի 12 համայնքներում 97 մլն դրամի հողի հարկի ու ոռոգման ջրի վարձի զիջումներ էլ արվել են՝   կարկտահարության հետևանքները մեղմելու համար:

Բանջարեղենն ու միրգը անցնող տարում առատ էին,  այնքան առատ, որ անգամ ԵՏՄ ենք արտահանել: Նախարարությունում պնդում են՝ հայկական բերքն ու բարիքը կբավականացնի և տեղական սպառողին, և կարտահանվի ԵՏՄ երկրներ: Արդեն երկրորդ տարին է , ինչ բանջարեղեն է արտահանվում հարևան Վրաստան: Չնայած սպառողը շուկայում այժմ էլ հանդիպում է թուրքական արտադության բանջարեղենի, այդուհանդերձ  գյուղատնտեսության փոխանախարը ոչ թե մեկ, այլ  մի քանի անգամ է հայտարարում՝  այս տարվա փետրվարից  հարևան երկրներից  ու մասնավորապես Թուրքիայից  բանջարեղեն Հայաստան չի ներկվում:

83,7 հա ժամանակակից ջերմատներն են ապահովում կայուն և բարձր բերքը: Ժամանակակից ջերմոցային տնտեսություններում աճեցված բանջարեղենը լիովին բավարարում է հայկական շուկայի պահանջարկը: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի  պարզաբանմամբ. «Հողօգտագործողները, տեխնոլոգները, ջերմոցի փորձ ունեցողները կարողացան այս ոլորտում բեկում մտցնել մեր գործունեության  ծրագրերում, և արդյունքում մենք  այսուհետ մենք ունենում ենք այն,որ այսուհետ մենք կարող ենք ապահովել մեր հանրապետությանը  ձմռան ամիսներին լոլիկի ու վարունգի բերքով,բացի այդ, արդեն մեր ունեցած ցուցանիշերով արտահանում ենք իրականացնում համապատասխան երկրներ, որտեղ դրա պահանջարկը կա: Փետրվար ամսից այս տարի շուկայում ապահովված է  եղել մեր ջերմատների կողմից արտադրված լոլիկն ու վարունգը»:

Լոլիկի ընդհանուր բերքի ծավաները չնայած նախորդ տարվանց ավելի են, սակայն, արդյունքները գոհացուցիչ չեն, նախորդ տարվա շոգ ամառվա  ու մեղմ ձմեռվա պատճառով Արարատի ու Արմավիրի  մարզերում  ցեցն իր սև գործն արեց: Կարտոֆիլի բերքից նախարարությունում գոհ են:

Պտղի համար տարին նույնպես բարենապստ էր, իր առատությամբ աչքի ընկավ հատկապես խաղողի բերքը: Նման բերք  նորանկախ Հայաստանի պատմության մեջ չէր գրանցվել,-ասում է գյուղատնտեսության փոխնախարաը: Տարին այնքան առատ էր, որ գյուղացին ու մթերող ընկերությունները լուրջ խնդիրների առջև կանգեցին: Գալստյանը վստահեցնում է ՝  դժվարին պայմաններում արել են հնարավոր ամեն ինչ, ոչպեսզի վերջին կգ խաղողն էլ մթերվի: Թե ինչ է  լինելու հաջորդ տարի, հստակ չէ, Գյուղատնտեսության փոխնախարարը հույս ունի, որ վերամշակող ընկերությունները կկարողանան իրացնել  գինին ու կոնյակը. «Պետք է հուսանք, որ մեր վերամշակող ձեռնարկությունները տարվա ընթացքում, եթե ունենան որոշակի հաջողություններ արտահանման, իարցման հետ կապված, որպեսզի մենք եկող ատրիա յդ նույն ժամանակներում, ունենանք ազատ տարողությունենր և կարողանանք մթերման աշխատանքները նույնպես կազմակերպել»:

Իսկ ես հիշեցնեմ, որ վերամշակող ընկերությունները դեռ տարեսկզբից էին ահազանգում, այսօր էլ շարունակում են  բարձրաձայնել ՝  խնդիրների պակաս չունեն, նրանց իրական աջակցություն է  անհրաժեշտ, հակառակ  դեպքում հաջորդ տարի ավելի վատ վիճակում են հայտնվելու:

Back to top button