Քաղաքական

ԼՂՀ ԱԳՆ. Բաքուն շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ

«Դրական ենք համարում, որ նախագահների (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահերի դեկտեմբերի 19- ի Բեռնում կայացած, խմբ.) հանդիպման գլխավոր թեմաներից է եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝  ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։ Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում»,- հայտարարել է ԼՂՀ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը։

«Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ նա ցավով արձագանքել է, «որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները», ինչը «վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ»։

Back to top button