ԿարևորՔաղաքական

Այսօր ավարտած արտահերթում ԱԺ- ն ընդունեց 34 օրենսդրական փաթեթ եւ 4 համաձայնագիր

տեղադրվել է ժամը 14։42- ին
լրացվել է ժամը 18։26- ին

lusinevasilyan

ԱԺ արտահերթ նստաշրջանի 6-րդ օրվա աշխատանքը պատգամավորները սկսել են վերջին օրերին սահմանային լարվածության զոհ դարձած զինծառայողների հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելով, ապա անցել արտահերթի օրակարգին ՝ այն այսօր սպառելու նպատակադրումով:  Դեկտեմբերի 14-ին մեկնարկած նստաշրջանն այսօր ավարտվել է, բայց հավակնում է  տևողությամբ ամենաերկարը, իսկ  օրակարգով  ամենահագեցածը հավակնելուն: Վեցօրյա հատուկ ռեժիմով աշխատանքի ընթացքում խորհրդարանը  40 հարց քննարկեց՝ մոտ 80 քվեարկություն կազմակերպելով:  Իսկ թեմատիկ շրջանակը առավել քան ընդգրկուն էր ՝ կոոպերատիվներից, ավանդներից, դրոշից ու զինանշանից  մինչև կրթություն ու երթևեկություն:

 

Նրանք, ովքեր  ուսանող են դարձել  նպատակային ընդունելությամբ, սովորել են  պետպատվերով, բայց ավատելուց հետո հրաժարվել են աշխատել սահմանամերձ կամ  բարձր լեռնային բնակավայրերում, այսուհետ ստիպված կլինեն  փոխհատուցել ուսումնառության տարիների համար բյուջեից ծախսված գումարի կրկնապատիկը. սա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն է, որին խորհրդարանն անդրադարձավ այսօր:

Օրենսդրական այս փոփոխությամբ կառավարությունը ոչ թե քաղաքական, այլ քաղաքականության ճշգրտման խնդիր է լուծում և ըստ էության առաջին անգամ անդրադառնում նպատակային ընդունելության համակարգին ՝ խորհրդարանում ասաց կլրթության և գիտության նախարարը:

Ըստ Աշոտյանի՝ կառավարությունը ստիպված է գնալ այս քայլին և ֆինանսական լծակներ գործադրել,  քանի որ տարիների շարունակ գործող  համակարգն իր նպատակին չի ծառայում:

Իսկ համակարգի նպատակը հայաստանյան տարբեր տարածաշրջանները՝ հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, պետության համար առաջնային մի քանի ոլորտների  մասնագետներով ապահովելն է: Այս նպատակի համար պետությունը հատուկ տեղեր է հատկացնում, անվճար ուսուցում ապահովում, բայց  հիմնական՝  համայնքները  մասնագիտական կադրերով ապահովելու խնդիրը չի լուծվում: Այդ պատճառով էլ առաջարկվում է խստացնել պայմանները ՝ մարզում չաշխատելու դեպքում փոխհատուցել 5 տարիների ուսման վարձի կրկնապատիկը:

«Ինչու կրկնապատիկը, որովհետև  կստացվի, որ մենք անտոկոս երկարաժամկետ վարկ ենք տալիս այն ուսանողներին, ովքեր, կներեք արտահայտությանս, բայց խաբում են պետությանը»,- ասում է ԿԳ նախարարը։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»  օրենքում առաջարկվող փոփոխությունը, ըստ էության, խորհրդարանում ընդդիմախոսներ չուներ:  Գաղափարն ընդհանուր առմամբ ընդունելի էր, քննարկման թեման մեխանիզմի մանրամասներն էին: Ի դեպ, կառավարությունը չի բացառում , որ այս մեխանիզմը հետագայում կիրառվի նաև միջպետական ծրարգերի դեպքում:

Կրթությունից խորհրդարանը կտրուկ անցում կատարեց երթևեկության անվտանգության կաննոների դաշտ: Արդարադատության նախարարության մշակած  օրենսդրական փաթեթը օրակարգի ամենաշատ հետաքրքրողներից է, քանի որ առնչվում է շահառուների մեծ բանակի հետ: Կառավարությունը փորձում է մեղմացնել երթևեկության  կանոնների խախտման համար նախատեսված տույժերն ու տուգանքները: «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններով կառավարությունը,  մասնավորապես,  որոշել է հոծ գիծ տրորելու համար այլեւս վարորդներին չտուգանել, միայն նախազգուշացնել, նաեւ խստացրել է պատիժը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:

Այս նախաձեռնությանն էլ պատգամավորներն ընդհանուր առմամբ կողմ են, բայց լրացնելու բազմաթիվ տեղեր են տեսնում: Տպավորություն էր, որ թեման այնքան ցավոտ է, որ   պատգամավորները չեն կարողանում շրջանցել դրա մասին խոսելու խոսելու հնարավորությունը: Նաիրա Զոհրաբյանն ասօր ասում էր, որ վարորդները երազում հոծ գիծ են տեսնում, Գուրգեն Արսենյանը բողոքում էր, որ այնքան ակտ է ստանում, որ միամիտ մեկը կկարծի, թե Արսենյանը ճանապարհային մանյակ է, Նիկոլ Փաշինյանն ավելի կտրուկ էր՝ արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի բոլոր փողոցներից։ Պարզվեց սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար նախընտրական խոստում է դառնալու։

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելուն այսօր խորհրդարանը կողմ արտահայտվեց, ինչպես նաև կողմ էր  օրակարգային մյուս բոլոր հարցերին:  Ազգային ժողովն այսօր ավարտեց արտահերթ նստաշրջանի 6-օրյա  աշխատանքը:

Այն հավակնում է տևողությամբ ամենաերկարն ու օրակարգի առումով ամենահագեցվածը լինելուն: Օրակարգում մոտ 40 հարց էր, փաթեթներից շատերը պատգամավորները քվեարկեցին մի քանի ընթերցումներով: Ընդհանուր առմամբ՝ արտահերթի 6 օրերի ընթացքում խուրհրդարանն ավելի շատ քվեարկություն կազմակերպեց, քան՝ ողջ հերթական նստաշրջանի ընթացքում:

 

Back to top button