Հասարակություն

«Սեւ օրվա համար». տնտեսագետը բացատրում է՝ ինչո՞ւ են ավելանում մասնավոր ավանդները

hasmikdilanyan

Վիճակագրության համաձայն` բանկերում ֆիզիակական անձանց ավանդների թիվն աճել է,  տրամաբանորեն այն  ավելացել է նաև ՀՆԱ-ում։ Այսպես՝  ֆիզիկական անձանց ավանդները 2010 թվականի 12 տոկոսի դիմաց, այժմ   կազմում է մոտ 22 տոկոս։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ ավանդների ծավալի մեծացումը քաղաքացիների կենսամակարդակի ավելացման հետ ոչ մի կապ չունի:  Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանը  հետ է վերադառանում «սև օրվա» համար պահված ապրանքների ավանդույթին։ Ինչպես շատ հին ժամանակներում,  այսօր  էլ խնայողությունները՝ ուտելիքից որոշ մաս պահելը, արդիական է  դարձել: Սա հայկական ընտանիքների սոցիալական ծանր վիճակով է պայմանավորված։ Որքան կյանքը վատանում է, այնքան մարդիկ ավելի շատ են խնայում:

 

Հայ բանկիրները, և ոչ միայն, հպարտությամբ են ընդգծում՝ Հայաստանում ավանդներ կատարող քաղաքացիների թիվն ավելացել է:Մարդիկ ավելի շատ են խնայում: Պաշտոնական վիճակագրությունն է նաև  այս մասին փաստում:

Ավանդների  հատուցումը երաշխավորող հիմնադրամի 2014թ հաշվետվության համաձայն՝  նախորդ տարի  2013թ համեմատությամբ  ավանդատուների թիվն աճել է 76 տոկոսով, կազմելով՝ 1 մլն 703 հազար 155 ավանդատու: 2014թ  դեկտեմբերի տվյալներով՝  միայն դրամով ավանդ ունեցող ավանադատուների ընդանուր կշիռը կազմել է 84,33 տոկոս,  միայն արտարժույթով ավանդատուների կշիռը՝ 6,55 տոկոս:

ՀՆԱ-ի մեջ ֆիզիկական անձանց ավանդների  թիվը նորից աճել է, վիճակագրության համաձայն՝ 2010-ի՝ 12 տոկոսի դիմաց, այժմ այն կազմում է մոտ 22 տոկոս։

Բանկերի միության փոխնախագահ  Սեյրան Սարգսյանը շարունակում է պնդել՝ խնայողությունը  անվտանգության բարձիկի դեր է կատարում ՀՀ շարքային քաղաքացու համար:  «Խնայեք սիրելիների համար,   ինքներդ ձեզ  համար, և ի վերջո կրճատեք  ծախսերը,  սա՝  ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում»,-  միջազգային հայտնի տերմիններն է մեջբերում բանկերի միության փոխնախագահը:

Հետաքրքիր է, սակայն, միևնույն երևույթը տարբեր փորձագետներ տարբեր կերպ են մեկնաբանում: Այսպես՝ եթե ավանդների ծավալների  ավելացումը բանկերի միության փոխնախագահը դրական է գնահատում, Հայստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հակառակը՝ բացասական միտումներ է  նկատում: Հայաստանը  հետ է վերադառանում «սև օվա» համար պահված ապրանքների ավանդույթին։ Ինչպես շատ հին ժամանակներում,  այսօր  էլ խնայողությունները, ուտելիքից որոշ մաս պահելը արդիական է  դարձել: Սա հայկական ընտանիքների սոցիալական ծանր վիճակով է պայմանավորված։ Որքան կյանքը վատանում է , այնքան մարդիկ ավելի շատ են խնայում: Ծանր պայմաններում էլ մարդիկ  գումարներ են կուտակում  սև օրվա համար, ասում է։

Տնտեսագետը   զուգահեռներ է  անցկացնում  նախկին ու ներկա  ժամանակների միջև,  նախկինում  մի մասը գումար ու ոսկի էր գնում, մյուսները՝ սնունդ, պահածո, վերջինիս ավանդույթն այսօր էլ չի խախտվել, ղավուրմա են պատրաստում, չրեղեն :    Գագիկ Մակարյանը պարզաբանում է՝ մարդիկ տեսնում են, որ հիվանդանալիս չեն կարողանում գումար գտնել, վարկ դժվարությամբ են ստանում, րենք իրենց վրա պետք է հույսները դնեն, ուստի փորձում են ինչ- որ կերպ գումար տնտեսել:

Մեջբերելով նախկին կառավարության  հայտարարությունները՝  Գործատուների հանրապետական միության նախագահը հիշեցնում է՝  նրանք ոգևորված հայտարարում էին, որ բանկերում  շուրջ  1,2  մլրդ դրամի ավանդներ կան:  Նախկին կառավարությունը  մի կողմից   կոչ էր անում  բանկերում ավանդների ծավալներն ավելացնել,  մյուս կողմից էլ՝  թիվն ավելանալիս, հայտարարում էր՝ ով ասաց, որ մենք աղքատ ենք, որ վատ ենք ապրում:

Զրուցակիցս  ընդգծում է՝ բանկերում  ավանդների ավելացումը կենսամակարդակի բարձրացման , աղքատության նվազման  հետ կապ չունի։ Հայաստանն   այժմ գտնվում է աղքատության ցուցանիշի բարձրացման, գործազրկության մակարդակի  աճի ավելացման մեջ:

«Մի քանի տարի առաջ մարդիկ կենտրոնի բնակարանը վաճառում, գնում էին  ծայրամաս, որ գումարով ապրեն։ Այսինքն՝ որ նրանք կարողանան իրենց համար եկամտի աղբյուր ստեղծեն: Իմ կարծիքով՝ սա նաև հոռետեսական սպասումներից  է, և իրենց սոցիալական վիճակի վատթարացամամբ է պայմանավորված»,- ասում է Մակարյանը։

Ըստ ԱՎԾ անցած ամիս հրապարակած ցուցանիշերի՝ 2014թ  Հայաստանում  30 տոկոս աղքատության   մակարդակ է գրանցվել,  կամ որ ավելի խոսուն է՝ անցյալ տարի  մեր երկրում տասը բնակչից երեքը ամսական 40,264 ՀՀ դրամից ավելի քիչ գումար են ծախսել։ ԱՎԾ ցուցանիշերով՝ մեր երկրում շուրջ 900 հազար մարդ  աղքատ է, նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները, կազմում են մոտ 330 հազար։

Back to top button