Քաղաքական

Պատգամավորները դժգոհ են ՎՊ հաշվետվությունից

lenabadeyan
Այսօր խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է 2016 թվականի ՎՊ ծրագիրն ու ի գիտություն ընդունել 2014-ի հաշվետվությունը: Բայց պատգամավորներն, ըստ էության դժգոհ են մնացել ՎՊ-ի այս անգամվա հաշվետվությունից: Օրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տպավորություն է ստացել, որ լրջագույն ազդեցություն է եղել ՎՊ-ինխագահ Իշխան Զաքարյանի վրա: Պատգամավորի համոզմամբ` ՎՊ-ի ներկայացված զեկույցը «շատ ավելի դեկորացիայի է նման եւ դա մտահոգություն է, որ կոծկում, ծածկում են այն խնդիրները, որոնք կուտակված են մեր երկրում»,- հայտարարել է Հեղինե Բիշարյանը:

Միայն փաստաթղթային ձեւակերպումներով բավարարվելը բավարար չէ, իր հերթին պնդել է ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը:

Հաշվի առնելով փաստը, որ վերջին տարիներիներին Իշխան Զաքարյանը վերջապես եկել էր խորհրդարան պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գերադասեց խոսել ոչ թե հաշվետվությունից, այլ՝ ՎՊ նախագահի առանձնատան շինարարությունից, որն՝ ինչպես նախկինում վստահեցրել է Իշխան Զաքարյանը, ֆինանսավորել էր իր ընկերը՝ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը:

 

Back to top button