Հասարակություն
Պաշտպանվա՞ծ են արդյոք մեր քաղաքացիները. այսօր ՄԻ պաշտպանության օրն է
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Մարդու իրավունքների պաշտպանության օրն առիթ է խոսելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից, մատնանշել այն ոլորտները, որտեղ հաճախ խախտվում են մարդու իրավունքները: ԱԺ-ի պատգամավորներն ու իրավապաշտպանները մարդու իրավունքներին խախտման դեպքերով առավել աչքի ընկնող ոլորտ են համարել դատաիրավական համակարգն ու պնդել, որ այն լուրջ բարեփոխումների կարիք ունի: «Մարդու իրավունքների պաշտպանության առանձին դեպքերում հաջողության հասնելը դեռ չի նշանակում իրավիճակի փոփոխություն հանրապետությունում»,- ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ում պարզաբանմամբ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ իշխանության տարանջատում չկա: