Հասարակություն

Զինկոմիսարիատի աշխատողը ձերբակալվել է կաշառք ստանալու համար

ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության Գյումրու ՌՈ բաժանմունքի  աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բաժանմունք հրավիրված Սամվել Գրիգորի Սիմոնյանը հաղորդում է տվել այն մասին, որ Աշոցքի զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, մայոր Ոսկան Ֆելիքսի Ոսկանյանը իր որդուն՝ նույն զինկոմիսարիատի զորակոչիկ Ժորա Սամվելի Սիմոնյանին պարտադիր ժամկետային զինծառայությունից առաջին անգամ 3 տարով տարկետում տալու նպատակով 2012թ-ին իրենից պահանջել և առձեռն ստացել է  6,500 (վեց հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլար:

Միաժամանակ Սամվել Սիմոնյանը հայտնել է նաև, որ 2015թ.-ի առաջին զորակոչից իր որդուն հերթական տարկետում տալու համար իրենից  կրկին պահանջել և առձեռն ստացել է 4,500 (չորս հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը) ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: Ոսկան Ոսկանյանը ձերբակալվել է: Oպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Back to top button