Հասարակություն

33 մլն դրամ` արդարադատության նախարարությանը

hasmikdilanyan
Կառավարությունն այսօր 33 մլն դրամ է  հատկացրել է արդարադատության նախարարությանը՝   ՀՀ Սահմանադրությունը 100 հազար օրինակով  տպագրելու  համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ տպաքանակը բաժանվելու է պետական մարմիններին, տեղական ինքնակառավաման մարմիններին: Արդեն կառավարության նիստից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր  Թովմասյանը  նախ հիշեցրել է, որ 1995թ 500 հազար օրինակով էր տպագրվել Սահմանադրությունը, ապա նաև նշել, որ   Սահմանադրությունը հիմնական օրենքն է, ու չկա մի մարդ, ով չառնչվի Սահմանադրության հետ: Թովմասյանը քվեարկության օրը չի հետևել զարգացումներին՝ օբյեկտիվ պատճառներով:

 

Կառավարության շենքից դուրս գալով Հրայր Թովմասյանին են մոտեցել  ցմահ դատապաևտվածների հարազատները, ովքեր գործադիրի շենքի առջև այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Հարազատները չեն հասկանում, թե ինչպես Հրայր Թովմասյանը կարողացավ շատ կարճ  ժամականահատվածում Սահմանադրական փոփոխությունները կատարել, սակայն, քրեական դատավարության ու քրեական օրենսգրքում երկար ժամանակ է, որ չի կարողանում որևէ բան փոխել:

Ցմահ դատապարտվածնեբրի հարազատները  հայտարարել են, որ իրենք նույնպես տուժածներ են: Հրայր Թովմասյանը հեռացել է՝  չհասկանալով, թե իրենից ինչ են ուզում ակցիայի մասնակցիները:

Back to top button