Հասարակություն

ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալականացում կիրականացվի

hasmikdilanyan
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարգավորում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Այդ նպատակով, կառավարությունն այսօր հաստատել է շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ իրավական ակտի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող այլընտրանքային ծառայությունների ոլորտում, մասնավորապես` ոչ պետական կազմակերպությունների կողմից ստեղծված շուրջօրյա խնամքի տների գործունեության պարագայում կունենանք օրենսդրական կարգավորում, ինչը մինչ օրս բաց էր մնացել: «Իրավական ակտի ընդունումը կստեղծի անհրաժեշտ նախապայմաններ՝ հոգեբուժական խոշոր հաստատությունների և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների որոշակի բեռնաթափման համար, թույլ կտա այդ հաստատություններն աստիճանաբար փոխարինել այլընտրանքային ծառայություններով»,- հայտարարել է նախարարը:

Հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի տան հասկացությունը, շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման նպատակը և սկզբունքները, շուրջօրյա խնամքի տներին ներկայացվող ընդհանուր պահանջները, կարգավորվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելության և դուրսգրման, խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև նրանց սոցիալական ներառմանն աջակցելու հետ կապված հարաբերությունները:

Նշենք, որ այժմ հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում ինչպես Հայաստանի Հանրապետության առողջապահության, այնպես էլ սոցիալական պաշտպանության ոլորտում: ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում գործում են շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող վեց և ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող երեք կենտրոններ:

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Հայաստանի կույրերի միավորման անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2015 թվականի ինը ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ-ն ամբողջությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ելնելով այն իրողությունից, որ համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքի, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվել են աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մեջ, ուստի առաջարկվում է 2015 թվականին ՀՀ պետական բյուջեից փոխհատուցել նաև Միավորման կազմակերպությունների կողմից 2015 թվականի ինն ամիսների ընթացքում վճարված եկամտահարկի 61.19 տոկոսը, որն ըստ միավորման կողմից ներկայացված հաշվարկի կազմում է 15 մլն 503 հազ.դրամ:

Նախագծի նպատակն է խթանել Միավորման անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելու և հասարակությանն ինտեգրելու նպատակով` պետական բյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով: Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Միավորման անդամ հանդիսացող ընկերություններում աշխատող հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության ապահովումը:

ՀՀ կառավարությունն իր նախորդ որոշումներից մեկում լրացում է կատարել, որով ՀՀ-ում ներդրում են բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով, նախատեսվում է մատուցված բժշկական ծառայությունների որակի բարձրացում, հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում, կանխարգելում և բուժում:

Նախագծով առաջարկվում են հետևյալ հիմնական լրացումները` բժշկական օգնության և սպասարկման ցանկի ճառագայթային ախտորոշիչ տեսակների ավելացում, անձավաբուժական, հալոթերապևտիկ, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սոմնոլագիական տեսակների ավելացում: Միաժամանակ, նախագծում առանձնացվել են այն բժշկական ոլորտները, որոնց լիցենզավորումըերեխաների բուժօգնության ոլորտում պետք է իրականացվի համապատասխան մանկական մասնագիտական հմտությունների և գործիքների կիրառման պարագայում:

Նախագծի կիրառման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը բժշկագիտության զարգացմանն զուգընթաց ՀՀ-ում նոր պահանջարկ ունեցող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ավելացումն է, ծավալվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրավական կարգավորումը, դրանց անվտանգ և արդյունավետ իրականացման համար պարտադիր պայմանների և պահանջների սահմանում է: Մասնավորապես՝ ճառագայթային ախտորոշիչ տեսակներից պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ սարքը օգտագործվում է ուռուցքային հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման համար: Դենսիտոմետրիան ոսկրերի ամրությունը որոշող հետազոտություն է, որի կիրառումը կանխարգելում է ոսկրերի վնասվածքները, որը հիմք է հանդիսանում հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման համար:

Անձավաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակը ներառում է հիվանդությունների վերականգնողական բուժում, կանխարգելում և առողջացնում է քարանձավների բնական միկրոկլիմայի պայմաններում երկարատև գտնվելու շնորհիվ: Հալոթերապիա բժշկական օգնության և սպասարկման տեսակը իրականացնում է աղաբուժում՝ աղե քարանձավների, հանքերի, և սարքավորման արհեստական վերարտադրված միկրոկլիմայի պայմաններում: Սոմնոլոգիա բժշկական օգնության և սպասարկման տեսակը անքննության կամ քնի խանգարման ախտորոշումն, բուժումն և վերականգնումն է, որոնց հետ համակցված բուժվում են նաև շնչառական, սիրտ-անոթային, նյարդային համակարգերի հիվանդությունները:

Ինտերվենցիոն առիթմոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելում և բուժումն է սրտի ռիթմի կարգավորման միջոցով:
ՀՀ կառավարությունը «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարեց, որով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մասով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ: «Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խթանել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների ծավալների աճը: Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3.0 մլն. դրամ: Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
ՀՀ կառավարությունը սահմանեց էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ որոշմամբ սահմանվում են էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման կարգը և պիտակի ձևը, ինչը զերծ կպահի սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններից և կտնտեսի զգալի վառելիքաէներգետիկ պաշարներ: «ՀՀ-ում էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգախնայողության պիտակավորման կարգ գոյություն չունի, ինչը «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ուստի, ելնելով նշվածից, անհրաժեշտ է մշակել ՀՀ կառավարության նորմատիվ որոշման նախագիծ, որը թույլ կտա ներդնել էներգասպառող սարքերի և սարքվածքների պիտակավորման ինստիտուտը: Միաժամանակ, նշված կարգի բացակայության պարագայում սպառողը հնարավորություն չունի հստակ իմանալու իր կողմից օգտագործվող կամ գնվող արտադրանքի էներգախնայողության աստիճանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Back to top button