Հասարակություն

Հայապահպանության խնդիրն արդիական է Թուրքիայում.արվեստաբան

arminegevorgyan
Արվեստաբան Լևոն Լաճիկյանն ու քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը այսօր խոսել են  Թուրքիայի հայ համայնքի հոգևոր-մշակութային կյանքից, Ստամբուլի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներից: Լևոն Լաճիկյանը նշել է, որ  հայերենը նկատելի նահանջ է ապրել և այն  դարձել է տնային լեզու:

Դեռեւս Հուստինիանոսի ժամանակվանից հայերն ներկայություն են ունենցել  Պոլսում, նրանք ավելի վաղուց են ապրում այդ տարածքում, քան թուրքերը, հետեւաբար պոլսահայերին չպետք է  համարել սփյուռքահայեր:

Արվեստաբան Լևոն Լաճիկյանը  այսօր լրագրողական լսարանի առջև խոսեց  Թուրքիայում ծառացած խնդիրների՝ մասնավորապես հայապահպանության մասին,  Լաճիկյանը  նշեց, որ 100 տարի առաջ Պոլսում 64 վարժարան էր գործում, հիմա նրանց թիվը 16 է, քանի որ նվազում է հայ գաղութը:

«Երկու մարտահրավեր կառանձնացնեի՝ խառնամուսնությունները եւ հայերենի նկատելի նահանջը, հայերենը դարձել է տնային լեզու»:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը կարծում է, որ թուրքերը երբեք չեն փոխվի: Նրա ձեւակերպմամբ՝ հայերը Թուրքիայում պակասում են, քանի որ վստահություն չունեն այդ ժողովրդի հանդեպ:

Back to top button