Քաղաքական

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի: Մշտադիտարկումը տեղի կունենա Ղազախի շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Սայմոն Թիլլերը:

 

Back to top button