Հասարակություն

Հանրակրթական դպրոցներում արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 28-ից

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Առաջին եւ երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչեւ հունվարի 24-ը ներառյալ, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիների արձակուրդը կտեւի ավելի կարճ` մինչեւ հունվարի 10-ը ներառյալ:

Այս տեղեկությունները armtimes.com-ին է փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:

Back to top button