Հասարակություն

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց
տեղումների եղանակ է:

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ
մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button