Հասարակություն

Times of India. Հայաստան, որտեղ ավանդույթը հանդիպում է արդիականությանը

Հայաստանն առաջին քրիստոնյա ազգն է աշխարհում և այս ձմռանն այն կարող է լինել ձեր հանգստյան վայրը, եթե դուք ուզում եք «համեմել» հին աշխարհի հմայքն արդիականության հետ, գրում է Times of India-ն:

Հարավկովկասյան այդ լեռնային երկիրն անհամբեր սպասում է՝ ողջունելու ձեզ իր հարուստ հողատարածքային ժառանգությամբ, մշակույթով, հյուրընկալությամբ, հրաշալի լանդշաֆտներով եւ հարազատ շրջակայքով, մեր երկրի մասին գրում է հնդկական անգլիագիր թերթը՝ շարունակելով. «Արարատ լեռից (որտեղ, ըստ ավանդության, վայրէջք է կատարել Նոյի տապանը), ինչպես նաեւ աշխարհի խոշորագույն լեռնային լճից (Սեւան), Հայաստանը խոստանում է հուզիչ եւ օգտակար հանգիստ»։

«Հայաստանի մշակութային ճանապարհորդության սկիզբը կլինի Խոր Վիրապի վանքը: Այն գտնվում է  Արարատյան դաշտավայրում, որտեղ սուրբ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի է անցկացրել՝ հայոց թագավոր Տրդատ III-ի կողմից ազատազրկված լինելով:

Էջմիածնի Մայր Տաճարը,  որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, նույնպես կարող է լինել զբոսաշրջության ցուցակում: Այն համարվում է ամենահին տաճարն աշխարհում, որը հեթանոսությունից քրիստոնեության անցման խորհրդանիշն է։ Տաճարը 2000թ.- ին  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կայքում:

Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի նստավայրն է:  Խորանը կառուցված է հին հեթանոսության կրակի պաշտամունքի՝ ատրուաշանի շուրջը։

Մայրաքաղաք Երևանը զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի՝ սկսած Հանրապետության հրապարակի պարող շատրվաններից մինչեւ Հայաստանի պետական օպերայի թատրոն, դեպի Կասկադ համալիր և այլն: Գիշերը մայրաքաղաքով զբոսնելը բացարձակ հաճույք է:

Պարտադիր է Վերնիսաժ այցելելը, որը բացօթյա շուկա է: Այցելուներն այնտեղ կգտնեն իրենց հետաքրքրող զանազան իրեր:

Գառնու տաճարը նույնպես պարտադիր այցելելու վայր է համարվում: Այն երկրի միակ հեթանոսական տաճարն է, որը կառուցել է Տրդատ 1-ին թագավորը՝ արևի աստված Միհրի պատվին: 1679թ-ին տաճարն ավերվել է ուժգին երկրաշարժից, սակայն հետագայում նորից վերականգնվել է:

Ճանապարհորդությունն այս երկրով թերի կլինի առանց Ցեղասպանության զոհերի հուշարձան այցելության: Ցեղասպանությունը ոչ միայն տերմին է հայերի համար, այլ այն բնորոշում է երկիրն ու խառը զգացմունքներ է առաջացնում: Հաշվարկված է, որ 1,5 միլիոն մարդ  է զոհվել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի բնաջնջման ժամանակ»,- ահա թե ինչպես է Հայաստանը նկարագրում Times of India- ն։

Back to top button