Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի selim171
12-ին`ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում պարզ և
որոշ տեղերում ամպամած  եղանակ է:

Դիլիջան-Վանաձոր, Դիլիջան-Ճամբարակ, Վայք-Սարավան ճանապարհահատվածներում
տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button