ՀասարակությունՄշակույթ

Սունդուկյանում կապիտալ վերազինմանը կհաջորդի կոսմետիկ նորոգումը

aidaavetisyan

Այս տարվա սեպտեմբերից մեկնարկել են  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման աշխատանքները, որն  իրականացնելու է ավստրա- գերմանական «Վագներ-Բիրո» ընկերությունը: Ծրագրի շրջանակներում դահլիճի  տեխնիկապես կհագեցվի ու կհասցվի  համաշխարհային մակարդակի:  Ներկայումս ընթանում են ապամոնտաժման աշխատանքները, որոնք կավարտվեն  2016 թվականի հունվարին:

 

Անցյալ տարի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ մշակույթի նախարարության  և ավստրիական  «Վագներ-Բիրո»  ընկերության միջև կնքված թատրոնի տեխնիկական, լուսային և ձայնային  վերազինման 7 միլիոն  եվրո արժողությամբ պայմանագրի նախագծին: Դեռևս 2012 թվականից ավստրա- գերմանական  ընկերությունը չափագրման աշխատանքներ էր կատարում  Սունդուկյանի անվան թատրոնում և եռամյա  աշխատանքի արդյունքում այս տարվա  սեպտեմբերից մեկնարկեցին թատրոնի  վերազինման աշխատանքերը:

Այժմ ապամոնտաժման աշխատանքեր են, իսկ հունվարից հետո  կսկսվի արդեն բուն վերանորոգումը։ Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը շեշտում է, թե այստեղ ժամանակ առ ժամանակ իրականացվել են կոսմետիկ  վերանորոգումներ, սակայն ստեղծման օրվանից՝ մոտ 50 տարի, երբեք տեխնիկապես թատրոնը չի  վերազինվել։

Վերազինման ծրագրի համակարգող Էրվին Փափսթն էլ իր հերթին նշեց, որ Սունդուկյանի անվան թատրոնում իրենք կենտրոնացած են ոչ միայն դահլիճի, այլև բեմի վերանորոգման  աշխատանքների վրա և չափագրման  ու դիզայնի աշխատանքներն ավարտված են: Այժմ ընթանում են ապամոնտաժման աշխատանքները:

Դահլիճում կտեղադրվեն նոր դիզայնով  աթոռներ, իսկ հները՝ հանված  935 աթոռները,  ոշակույթի նախարի որոշմամբ բաժանվել են  մարզային  մշակութային  օջախներին:

Վերազինման աշխատանքներն ավարտելուց հետո  կոսմետիկ վերանորոգման անհրաժեշտություն կառաջանա, որի համար էլ  մշակույթի նախարարությունն արդեն 2016 թվականին իրեն հատկացվող միջոցներից  20 միլիոն դրամ կտրամադրի թատրոնին՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար:

Թատրոնն արդեն նորոգված իր դռները կբացի  այցելուների առջև 2016- ի հոկտեմբերին՝ Սունդուկյանի «Պեպո»-ով։

Back to top button