ԿարևորՄշակույթ

Համերգ՝ նվիրված Մարդու իրավունքների օրվան

Եվրոպական հեռարձակողների միությունը անմոռանալի համերգով է նշում ՄԱԿ-ի մարդու իրավունքների օրը Ի նշանավորումն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների օրվա (դեկտեմբերի 10), Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացնում է հատուկ համերգ՝ աշխարհահռչակ դիրիժոր Դանիել Բարենբոիմի եւ նրա Ուեսթ Իսթերն Դիվան նվագախմբի կատարմամբ, որը տեղի է ունեցել Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

ԵՀՄ Ռադիո 26 անդամները եթեր կհեռարձակեն «Ճանաչելու քաղաքակրթությունները եւ մարդու իրավունքները» խորագրով այդ համերգը, որը ձայնագրվել է հոկտեմբերի 31-ին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների սրահում՝ ունկնդիրների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ներկայությամբ: Ուեսթ Իսթերն Դիվան նվագախմբը (West-Eastern Divan Orchestra) կազմված է Իսրայելի, Պաղեստինի, ինչպես նաև այլ արաբական երկրների երաժիշտներից: Ծրագրում Մոցարտի երեք սիմֆոնիաներն էին, որոնք գրվել են կոմպոզիտորի մահից երեք տարի առաջ՝ 1788թ-ին։ Համերգի նպատակն է երաժշտության միջոցով բարձրաձայնելու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքները:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք տարածել այս իմաստալից համերգը»,- ասել է Եվրոպական հեռարձակողների միության երաժշտական ղեկավար Պասկալ Լաբրինը: -Երաժշտությունն արթնացնում է հոգին եւ միավորում ժողովուրդներին։ Այնպես որ՝ չկա ավելի լավ միջոց նշելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների օրը, քան կիսել այս եզակի կատարումները ԵՀՄ 26 անդամ երկրների հանդիսատեսների հետ»:

Կարդացեք նաև

Back to top button