ԿՀՎ-ն նախազգուշացնում է. ռուսներին Թուրքիայում վտանգ է սպառնում
Միացյալ նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը Թուրքիայի նախազգուշացրել է այդ երկրում ռուսաստանցիների դեմ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Haberturk-ը հայտնել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները թուրք գործընկերներին տեղեկություններ են փոխանցել, համաձայն որոնց, ահաբեկչությունները կարող են կապ ունենալ Սինայի թերակղզում ռուսական А 321 օդանավի կործանման հետ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ԿՀՎ-ի հայտնած տեղեկություների հիման վրա նախազգուշացումներ է ուղարկել երկրի 81 շրջանների իրավապահ մարմիններին: Haberturk-ը նաև հայտնել է ենթադրյալ 3 ահաբեկիչների անունները, նրանք պաղեստինցիներ են: ԿՀՎ-ի տեղեկությունների համաձայն, հնարավոր է, հենց նրանց մեղսակից լինեն 224 մարդու կյանք խլած ահաբեկչությանը Սինայի թերակղզում:
Հիշեցնենք, որ օրերս Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թայլանդի իշխանությունները ևս Ռուսաստանի հատուկ ծառայություններին են փոխանցել տեղեկություններ Թայլանդում հանգիստն անցկացնող ռուսաստանցիների դեմ նախախատրաստվող ահաբեկչությունների մասին: