Քաղաքական
Դեկտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ
Դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին այսօր ԱԺ նիստի սկզբում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ-ն ընդունել է երեկ քննարկված բոլոր օրինագծերը: Մասնավորապես՝ միաձայն՝ 100 կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության առաջարկած լրացումները:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: