Հասարակություն

Ընտրահանձնաժողովի «Ժառանգության» անդամի դեմ բռնության դեպքով քրգործ է հարուցվել

Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի թիվ 93 դպրոցում տեղակայված թիվ 5/01 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընտրատեղամասում՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտել են նույն հանձնաժողովի հանրապետական կուսակցության անդամները, որը զուգորդվել է իր նկատմամբ բռնության գործադրմամբ:

Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button