Քաղաքական

«100 կյանք»- ը ողջունում է դեկտեմբերի 9- ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր հայտարարելը

Ցեղասպանության կանխարգելման համար պայքարող մի խումբ կազմակերպություններ ողջունել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը՝ հռչակել դեկտեմբերի 9-ը որպես  Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Այս տարվա սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի անդամ պետությունները միաձայն հաստատել են այս հիշատակի օրը եւ ընտրել  դեկտեմբերի 9-ը, քանի որ 1948 թ. այդ օրն է ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը պատժելու եւ կանխարգելման կոնվենցիան։

Այս առիթը նշելու համար «100 կյանք» նախաձեռնությունը դեկտեմբերի 9-ի համար մարդասիրական եւ իրավապաշտպան առաջատար կազմակերպությունների հետ հրապարակել է համատեղ հայտարարություն՝  կոչ անելով  աշխարհին  հիշել միլիոնավոր մարդկանց, որոնք դարձել են ցեղասպանության զոհ։

«Որպես  Ցեղասպանությունից մազապուրծ եղածի հետնորդ , ես շնորհակալ եմ նրանց, ովքեր շարունակում են նվիրվել  կյանքերը փրկելու գործին»,- հայտարարել է նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Back to top button