Հասարակություն

Ճարտարապետական համալսարանն ստացել է ինստիտուցիոնալ գնահատման միջազգային հավատագիր

sonahakobyan

Ֆրանսիայի բարձրագույն կրթության հետազոտության գնահատման բարձր խորհուրդը,  Իսպանիայի որակի գնահատման և հավաստագրման ազգային գործակալությունն այսօր  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին են հանձնել ինստիտուցիոնալ գնահատման հավատարմագրման վկայական՝ 5 տարի ժամկետով: Ի դեպ՝ առաջինը այս բուհն է, որին տրվել է ինստիտուցիոնալ հավատամագրման վկայական: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Երևանի քաղաքապետը, ԿԳ և քաղաքաշինության նախարարները:

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինստիտուցիոնալ գնահատման գործընթացը մշտապես եղել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուշադրության կենտրոնում: Եվ պատահական չէ, որ ինստիտուցիոնալ հավատամագրման վկայականն առաջինը տրվեց հենց այս բուհին:

Որակյալ կադրեր թողարկելու առաքելությունը համալսարաններինն է և շատ կարևոր է, որ շրջանավարտների գիտելիքները համապատասխանեն եվրոպական չափանիշերին։ Սա հնարավոր է միայն համապատասխան կրթական որակ ապահովելու դեպքում, վկայականի հանձնման արարողության ժամանակ նշեց բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Լինելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մաս՝ հայաստանյան բուհերը կրթության որակը բարելավելու ճանապարհին ջանքեր են չեն խնայել և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր գոհունակությամբ փաստեց, որ տարիների աշխատանքն այսօր իր պտուղները տվեց:

Նախարարը վստահ է, որ առաջիկա տարիներին միջազգային հավատամագիր ստացած ևս մի քանի բուհ կունենանք:

 

Back to top button