Միջազգային

Ֆրանսիայի ընտրություններում նախագահ Օլանդի կուսակցությունը լուրջ պարտություն է կրում

Ֆրանսիայում տեղական մարմինների ընտրություններում, որոնք շատերը համարում են 2017 թվականի նախագահական ընտրությունների «գլխավոր փորձը», հաղթում են աջերը: Իշխող Սոցիալիստական կուսակցությունը պարտություն է կրում:

Նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունը, նախնական տեղեկությունների համաձայն, ստացել է ընտրողների ձայների 23,5%-ը միայն՝ հայտնվելով երրորդ տեղում: Համոզիչ հաղթանակ է տանում Մարի Լը Պենի «Ազգային ճակատը»: Կուսակցության թեկնածուներն առաջատար են երկրի շրջանների կեսում՝ ստանալով ընտրողների քվեների 40 տոկոսից ավելին: Մարի Լը Պենի զարմուհին՝ 26-ամյա Մարիոն Մարեշալ Լը Պենը դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը՝ առաջ անցելով իր գլխավոր հակառակորդից՝ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիից:

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը երկրորդ տեղում է: Տեղական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է դեկտոմբերի 13-ին: Կշարունակվի՞ արդյոք աջերի գրոհը, թե՞ ոչ: Այս մեկշաբաթյա ընդմիջումը երկրորդ՝ վճռորոշ փուլից առաջ փորձագետները խիստ կարևոր են համարում:

Back to top button