Հասարակություն

Բաց եւ թափանցիկ.ԱՊՀ դիտորդների գնահատականը

hasmikdilanyan
Երեկ կայացած Սահմանադրական փոփոխություննեի հանրքվեին իրենց նախնական գնահատականն են տվել ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները: Դիտորդական խմբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հայտարարել է, որ  վերջնական գնահատական կտրվի  այն ժամանակ, երբ ՀՀ ՀԸՀ-ն  կներկայացնի քվերակության վերջնական արդյունքները: Մինչ այդ, նրանց նախնական գնահատականներով, դեկտեմբերի վեցին կայացած  քվերակությունն անցել է բաց և թափանցիկ:  «Ամեն ինչ անցել է օրենքի շրջանակում, հանգիստ»,-ասաց նա, ավելացնելով, որ քվեարկությանը հետևել են ավելի քան 2000 տեղական դիտորդներ, ԱԺ-ում ներկայացված  ուժերից յուրաքանչյուրն  ունեցել է վստահված անձ տեղամասերում, ընդհանուր առմամբ՝  6 000 մարդ: 
«Առաքելության կարծիքով, հանրաքվեն հնարավորություն է տվել քաղաքացիներին արտահայտելու իրենք կամքը»,-հայտարարել  Եվգենի Սլոբոդան:

 

 

Բաց, ազատ և օրինակելի, երեկ ՀՀ-ում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այսպես է  որակում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը: Եվգենի Սլոբոդան այսօր փոխանցեց, որ դիտորդները խախտումներ չեն արձանագրել ինչպես մինչև հանրաքվեն, այնպես էլ քվեարկության օրը:

«Հանրաքվեի օրը դիտորդական առաքելության անդամներն այցելել են 508 տեղամասեր բոլոր մարզերում, բացի Սյունիքից: Մեր դիտորդները մասնակցել են տեղամասերի բացման արարողությանը, դիտարկել են քվեարկության ընթացքը, ինչպես նաև հանձնաժողովների կողմից տվյալների հաշվարկման գործընթացը: Այն տեղամասերը, ուր ներկա են գտնվել դիտորդները, քվերակությունն անցել է օրենքի սահմաններում: Մեր դիտորդները հանրաքվեի տեղամասերում արձանագրել են հանգիստ, բաց, ազատ աշխատանք»:

Դիտորդական առաքելության ղեկավարի խոսքով` ընտրական տեղամասերի հանձնաժողովականներից յուրաքանչյուրն իմացել է իր գործառույթը:

Անդրադառնալով հարցին, թե «ինչպես կարող եք դրական գնահատել հանրաքվեի ընթացքը, երբ որոշ տեղամասերում խախտվել են լրագրողների իրավունքները, բաժանվել է ընտրակաշառք»` Եվգենի Սլոբոդան նկատեց. «Ես ասել եմ, որ այնտեղ, որ տեղ մեր դիտորդները ներկա են եղել, այդպիսի խախտումներ չեն տեսել: Երևանում 18 տեղամասում եմ այցելել,  եղել, դրանցից 5­-ում աշխատել են լրագրողներ, նրանց  աշխատանքը ոչ ոք չի խոչընդոտել, լրագրողները նկարահանում էին, աշխատում: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին` այդպիսի փաստերի դիտորդական առաքելությունը չի տիրապետում»,­-ավելացրեց առաքելության ղեկավարը:

Հավելենք նաև, որ ԱՊՀ դիտորդական առաքելության 78 ներկայացուցիչ է հետևել  հանրաքվեի ընթացքին:

Back to top button