ԿարևորՔաղաքական

«Այո»՝ 825,851, «Ոչ»՝ 421,600

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր առավոտյան ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները: Հանձնաժողովի անդամները ստորագրեցին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Ըստ փաստաթղթի՝ Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918- է: Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67: Ըստ գտնվելու վայրի  լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝  16 հազար 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝  281:

Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 176: Ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542:
Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված  լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝  2 միլին 567 հազար 047:

Քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականացման քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230:

Տեղամասային հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը՝  2 միլիոն 640 հազար:

Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954:

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332:

«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825 հազար 851:

«Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝  421 հազար 600:

Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 300 հազար 635:

Անճշտություների գումարային չափը՝ 824:

Back to top button