Քաղաքական

Բողոք չեմ ընդունելու.Արմեն Մարտիրոսյան

Նկարը՝ Մեդիա կենտրոնի
lenabadeyan

Ժուռնալիստների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում ծեծի է ենթարկվել Ժառանգության ներկայացուցիչը… Իսկ հիմա զորքեր են բերել Կենտրոն: Ումի՞ց են պաշտպանվում. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեռեւս օրվա ընթացքում գնահատել էր հանրաքվեի ընթացքն ու նշել, որ այն լուրջ խախտումներով է ընթանում: «Օրվա պսկաը», ըստ քաղաքական գործչի՝ տեղի է ունեցավ օրվա վերջում:

«Բռնության հերթական դեպքը, Ժառանգության անդամին են ծեծել, Ժուռնալիստների միությանը  գտնվող ընտրատեղամասում:  Նախօրոք իհարկե պարզ էր, բայց նման ծավալի չէի պատկերացնում»:

Քաղաքական գործիչը չի կիսել նաեւ տեսակետը, թե օրվա ընթացքում ոստիկանությունն արագորեն արձագանքել է բոլոր ահազանգերին: Այս պահից սկսած ինչ է անելու ընդդիմադիր ճակատը դեռ հայտնի չէ, բայց Արմեն Մարտիրոսյանի խոսքից ակնհյատ է, որ նա որոշակիորեն, այսպես ասած, նեղացած է հասարակությունից, նույնիսկ հայտարարել է, որ ոչ մեկից այլեւս բողոք չի ընդունելու:  «Ես ոչ մեկի փոխարեն կրակից շագանակ չեմ հանելու»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյան

Back to top button