Հասարակություն

Կրկնաքվեարկության փորձի ահազանգ կա.Սմբատյան

lusinevasilyan
Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված համարելու համար Հանրաքվեի  մասին օրենքը ոչ թե մասնակցության, այլ կողմ ձայների  քվորում է սահմանում՝ Ռադիոլուրի հետ զրույցում ասել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված կհամարվի այն դեպքում, երբ կողմ քվեարկի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկվածների ¼-ը: Սա նշանակում է, որ փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ է մոտ 640 հազար կողմ ձայն:

Սմբատյանը  ձեռնպահ է մնացել կեսօրվա դրությամբ  մասնակցության ցուցանիշը գնահատելուց՝ նշելով, որ որակումները քաղաքական շահարկումների առիթ կարեղ են դառնալ: Ժամը 14-ի դրությամբ  հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 24.26 տոկոսը:

Ինչ վերաբերում է ընտրախախտումների մասին ահազանգերին, ապա հանձնաժողովը գրավոր դիմումներ առայժմ չի ստացել, իսկ բանավոր ահազանգերով և լրատվամիջոցենրի հրապարակումներով մեկ առ մեկ զբաղվում է՝ վստահեցրել է Արմեն Սմբատյանը:

Հանձնաժողովը 30-ից ավելի ահազանգ է ստացել, գրավոր դիմումներ չկան:

Back to top button