Միջազգային

Ադրբեջանում այսօր սգո օր է հայտարարված

Ադրբեջանում այսօր սգո օր է հայտարարված՝ ի հիշատակ կասպից ծովում՝ «Գյունեշլի» հանքավայրում տեղի ունեցած հրդեհի զոհերի հիշատակի: Հրդեհը Ադրբեջանի պետական նավթային ընկերության հանքավայրում տեղի էր ունեցել դեկտեմբերի 4-ին երեկոյան: Պաշտոնական տվյալներով զոհվել է մեկ մարդ, սակայն 30-ը անհայտ կորած է համարվում:Որորոնական աշխատանքները շարունակվում են, պատահարից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել էր 42 աշխատակցի փրկել: Հրդեհի պահին հանքավայրում եղել է 84 մարդ:

Back to top button