Միջազգային

Ռուսաստանում խոշոր գումար են հափշտակել՝ սպանելով այն տեղափոխող ոստիկաններին

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք Կալաշնիկով ավտոմատից կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա։ Սպանվել է երկու ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են,  մեքենան ամբողջությամբ այրվել է:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հանցագործներին հաջողվել է փախչել: Ոստիկանական մեքենան պատկանում էր Ռուսաստանի տրանսպորտային ոստիկանության ՕՄՕՆ-ին: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ հանցագործության նպատակը կողոպուտն է եղել, ոստիկաններին սպանելուց հետո հանցագործները հափշտակել են մեքենայով տեղափոխվող խոշոր գումարը: Գումարի չափը չի ճշտվում:

Կարդացեք նաև

Back to top button