Միջազգային

Բելգրադում կհանդիպեն Լավրովն ու Չավուշօղլուն

Լուսանկարը՝ «Միլիեթի»

ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում` Բելգրադում այսօր կկայանա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: «Թուրքական կողմի բազմաթիվ խնդրանքներից հետո Սերգեյ Լավրովը համաձայնել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակներում կարճատև հանդիպում ունենալ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ»,- «Գազետա.ռու»- ի փոխանցմամբ՝ հայտարարել է ռուսական պատվիրակության աղբյուրը:

Ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին սա կլինի երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը:

Back to top button