Հասարակություն

Հանրապետության որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի
3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում
տեղում է առատ ձյուն:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է
Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ
խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց:

Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են
Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները,
Թալինի, Արթիկի,  Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սևանի, Գավառի, Մարտունու
ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու  նպատակով
վարորդներին  խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Back to top button