Հասարակություն

Վարչապետը կարեւորել է երրորդ սերնդի Տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը

hasmikdilanyan
«Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա նոր՝ երրորդ սերնդի Տեխնոլոգիական համալսարան կստեղծվի»,-Կառավարության նիստի սկզբում  հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է ՏՏ զարգացման աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մոտեցմանը: Գործադիր մարմնի ղեկավարը գերատեսչություններին հանձնարարել է միջազգային փորձագետների ներգարվմամբ, միության ու գերատեսչությունների մասնագետների հետ մանրամասն ուսումանսիրել ծրագիրը:

«Կարծում եմ սա հեռանկարային մոտեցում է, և արժանի է մանրամասն ուսումնասիրության: Կարծում եմ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարը ազգային ծրագրի ներուժ ունի, հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»:

Back to top button