Միջազգային

Հրաձգության հետեւանքով Կալիֆոռնիայում 14 մարդ է զոհվել. կա 17 վիրավոր

Կալիֆոռնիայում` սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար նախատեսված կենտրոնում, հրաձգության հետեւանքով ըստ նախնական տեղեկությունների՝ առնվազն 14 մարդ զոհվել, 17-ը վիրավորվել են, հաղորդում է CNN -ը:

Ոստիկանությանը հաջողվել է հետեւել եւ սպանել երեք լավ զիված հրաձիգներից երկուսին՝ մեկը կին մյուսը տղամարդ: Վնասազերծման պահին 1 ոստիկան է վիրավորվել: Հարձակում իրականացնողների ինքնությունը դեռ չի պարզվել:

Նշվում է, որ անհայտ անձը կրակ է բացել Սան Բերնարդինո քաղաքում` Լոս Անջելեսի մերձակայքում: Միջադեպի հանգամանքները պարզվում են:

 

Back to top button