Ցեղասպանություն 100Քաղաքական

Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկության է դնում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը վաղը Ֆրանսիայի խորհրդարանում կդրվի քվեարկության, հաղորդում է Zaman թերթը։

Օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն է։ Այն արդարադատւթյան խորհրդարանական հանձնաժողովում քննարկվել է նոյեմբերի 25- ին։

«Զամանը» հիշեցնում է, որ 2011 թ, դեկտեմբերին համանման օրինագծի ընդունումից հետո Թուրքիան դադարեցրել էր ռազմական, տնտեսական եւ քաղաքական կապերը Ֆրանսիայի հետ։

Հակառակ Թուրքիայի զգուշացնումներին՝ 2012- ի հունվարին օրինագիծը ընդունեց նաեւ Ֆրանսիայի Սենատը։ Սակայն մեկ ամիս անց Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարեց օրենքը։

Back to top button