ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանում քվեարկության կդրվի

Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրևանսիայի խորհրդարանը կսկսի 1915 թ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը, հաղորդում է Today’s Zaman-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանում նախագիծը քննարկվել էր 4 տարի առաջ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը Վալերի Բուայեն է:
Ի դեպ, նախագծի քննարկումների պատճառով  սրվել էին թուրք-ֆրանսիական հարաբերությունները:
Հավելենք, որ 2011-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի օրենսդիրը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել Բուայենի հեղինակած հիշյալ օրինագծին, որը սակայն 2012-ի փետրվարի 28-ին հակասահմանադրական էր ճանաչվել և չեղյալ հայտարարվել Սահմանադրական խորհրդի կողմից:
Back to top button