Հասարակություն

ՄԻԱՎ- ն այլեւս մահացու չէ, բայց սպառնալիք է

sonahakobyanaidaavetisyan

Դեկտեմբերի 1- ը թեև օրացույցում հատուկ չի նշվում, սակայն միլիոնավոր մարդկանց համար, որոնց կյանք է ներխուժել ՄԻԱՎ/ՁԻՋՀ- ը, առանձնահատուկ նշանակություն ունի: Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ի դեմ պայքարի օրն է, որը նշվում է 1988 թվականից և կոչ է` ուղղված համայն մարդկությանը` միավորել բոլոր ջանքերը կասեցնելու ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի համաճարակը։

Ներկայացնելով Հայաստանի վիճակագրական տվյալները` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշել է, որ 88 թվականից մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2214 դեպք, որոնցից 334-ը միայն 2014թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների նկատմամբ: Իսկ ահա այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք: Վիճակագրական տվյալները, կանխարգելումն ու բուժումը «Ռադիոլուրի» անդրադարձում։

 

Back to top button